Համաձայն եմ՝ բլոկադայի մեջ ապրեմ, բայց իմ Արցախում լինեմ․ 20 հոգով՝ Երևանում 2 սենյականոց բնակարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.07.2026 | 08:56
Խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը
06.07.2026 | 07:35
Նեյմարը հայտարարեց Բրազիլի հավաքականից հեռանալու մասին
06.07.2026 | 07:07
ԱԱ-2026. Բելինգեմի դուբլն օգնեց Անգլիային դուրս գալ քառորդ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.07.2026 | 04:08
ԱԱ-2026. Բրազիլացիները լքեցին պայքարը, Հոլանդը` հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.07.2026 | 22:44
Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկվել է
05.07.2026 | 20:00
Վերջին շրջանում բախվել եմ մեծ ծավալի ատելության խոսքի, տարանջատումն ավելի է խորացել․ արցախցի բլոգեր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.07.2026 | 16:43
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
05.07.2026 | 15:19
«Ռեալը» հայտարարեց ևս մեկ տրանսֆերի մասին
05.07.2026 | 14:36
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները
05.07.2026 | 14:04
Օդի ջերմաստիճանը կնվազի
05.07.2026 | 13:25
ԱԱ-2026. Մբապեի գոլը Ֆրանսիային դուրս է բերել քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.07.2026 | 13:17
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
05.07.2026 | 13:06
Ավտոքարշակում հրդեհ է բռնկվել․ 8 մարդատար ավտոմեքենայից 4-ն ամբողջությամբ այրվել է
05.07.2026 | 12:54
Առանձնատանը կից շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
05.07.2026 | 12:36
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
Բոլորը

Տան միջանցքում, որտեղ տեղավորվել է Ստեփանակերտից բռնի տեղահանված Մերինե Հարությունյանի ընտանիքը, անգամ կոշիկ դնելու տեղ չկա․ ասրդեն 4 օր է՝ 20 հոգով Մերինեի եղբոր երկու սենյականոց բնակարանում են ապրում։ Ոչ ոք չգիտի՝ ուր են գնալու։

«Իմ ընտանիքն ա՝ 7 հոգանոց, ախպորս ընտանիքն ա՝ 7 հոգանոց, քրոջս ընտանիքը, մամաս, պապաս, տատիկս, բոլորս էստեղ ենք հավաքված»,- ընտանիքի անդամներին է թվարկում Մերինեն ու նշում, որ այս օրերին ով որտեղ հասցրել, քնել է։

Մերինեն 5 երեխա ունի։ Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական հարձակման պահին ընտանիքի անդամները քաղաքի տարբեր հատվածներում են եղել։ Մայրը պատմում է, թե ինչ դժվարությամբ են իրար գլուխ հավաքվել։ Ինքը երկու տղաների հետ դպրոցում է եղել, ավագ դուստրն էլ փոքր քույրերին էլ վերցրել ու ապաստարան տարել։

Ընտանիքը նկուղում է մնացել մինչև սեպտեմբերի 24-ը, հետո տուն են գնացել ու կարճ ժամանակ անց ճանապարհ ընկել դեպի Հայաստան։

Երեխաները ցավով ու արցունքոտ աչքերով պատմում են, որ շանը՝ Ալֆային, իրենց հետ վերցնել չեն կարողացել, շունն էլ «խռովել ու հրաժեշտ չի տվել»։

Մերինեի դեմքին շրջափակման օրերի մասին խոսելիս էլ ժպիտ է հայտնվում։ Կինն անգամ ամենադժվարին օրերին չի մտածել, որ լքելու են Արցախը։

«Համաձայն եմ՝ բլոկադայի մեջ, բայց մեր տանը՝ իմ Արցախում լինեմ»,- ասում է նա։

Ընտանիքը, որը պատրաստ էր անգամ շրջափակման մեջ ապրել, բացառում է Ադրբեջանի կազմում ապրելու տարբերակը։ Մերինեն ասում է՝ այդքան զոհ տալուց հետո չեն կարող ադրբեջանցիների հետ ապրել։ Նա նաև չի հավատում ինտեգրվելու դեպքում Ադրբեջանի խոստացած անվտանգությանը․ համոզված է, որ դա Բաքվի հերթական սուտն է։

«Մտնում են տան մեջ, մարդկանց սպանում։ Եթե անվտանգ ա, ինչի՞ են  պատերազմել, էնքան մարդու սպանել, իրենց կողքին ի՞նչ անվտանգություն»,- ասում է Մերինեն։

Այս ընտանիքն արդեն երկրորդ անգամ է տեղահանվում։ Մինչև 2020 թվականի պատերազմը Շուշիում են ապրել, հետո բնակություն հաստատել Ստեփանակերտում։ Ամուսինը 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարվել է, վերադարձել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներով, և հիմա ի վիճակի չէ աշխատել։ Ընտանիքի ամբողջ բեռը կնոջ ու ավագ դստեր՝ դպրոցական Նորայի ուսերին է, որը 14 տարեկանից աշխատում է և հիմա էլ ուզում է աշխատանք գտնել։

Հայաստանում ընտանիքին առաջարկել են Կապանում տեղավորել, բայց Նորան մտածում է՝ Երևանին մոտ ավելի հեշտ կլինի աշխատանք գտնելը։

Թե որտեղ կտեղավորվի ընտանիքը, դեռ չգիտեն, բայց, ասում են, Արցախը մոռանալ չեն պատրաստվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան