«Այնպիսի օրենսդրական փաթեթ է լինելու, որ վարորդն այլևս չամաչի վարորդ լինելու համար»․վարորդները հանդիպել են պատգամավորների հետ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

«Ավտովարորդների պաշտպանության լիգա» հկ-ի անդամներ ու մի շարք անհատ տաքսու վարորդներ այսօր խորհրդարանի դիմաց բողոքի ակցիա անցկացրեցին՝ պահանջելով տաքսիների լիցենզավորման մասին օրենքում փոփոխություն կատարել և համաներում հայտարարել իրենց կուտակված պարտքերի նկատմամբ։ Ակցիայից հետո մասնակիցներից կազմված աշխատանքային խումբը «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ խորհրդարանում հանդիպում է ունեցել։ Այս մասին Factor.am-ին հայտնեց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» հկ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ պատգամավորների հետ քննարկել են Լիզենզավորման՝ իրենց կողմից առաջարկվող օրենքը, ըստ որի պետք է գործող կարգը կասեցվի և համաներում շնորհվի կուտակված պարտքերի նկատմամբ․ «Երկու տարվա ընթացքում՝ անհավասար պայմաններում պարտք է գոյացել, քանի որ օնլայն տաքսիներ են դաշտ մուտք գործել, որոնք ապօրինի են, հարկ չեն վճարում»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակից վարորդները հայտարարում էին, որ Յանդեքս տաքսին պետռեգիստրում գրանցված չէ, հարկեր չի վճարում, ուստի անհավասար մրցակցային պայմաններ են գործում։ «Այդ պարտքերը զրոյացնելուց հետո որոշում ենք բուֆերային ժամանակահատված, որպեսզի օրենքը կասեցվի, մենք էլ անօրինական գործենք որոշ ժամանակ, մինչև նոր լիցենազովորման պայմաններ լինեն։ Ծավալուն ու հետաքրքիր օրենսդրական փաթեթ է լինելու, որ վարորդը այլևս չամաչի, որ վարորդ է»,-ասաց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ի աջակցություն ակցիայի մասնակիցների, խորհրդարանի մուտքի մոտ էր եկել նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ երեքշաբթի օրն էլ հանդիպում են ունենալու «Ելք» խմբակցության հետ։

Սեդա Ղուկասյան