Ծայրահեղ ծանր վիճակում պացիենտներ ունենք. Ավանեսյանը` բենզինի պահեստի հրդեհից տուժածների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

«Առաջին վայրկյանից թե՛ Կոռնիձորում, թե՛ այստեղ կազմակերպվել է առաջին բուժօգնություն: Մեր թերապևտներն ու մանկաբույժներն իրականացնում են առաջնային կոնսուլտացիա: Գիտեք, որ բռնի տեղահանված մեր հայրենակիցները գտնվում են նաև բավական ծանր առողջական վիճակում. 10 ամիս լինել շրջափակման մեջ, թերսնված, խրոնիկ հիվանդությունների համար դեղորայք չունենալով, դրա համար մեզ համար շատ կարևոր է հենց առաջին կետում նրանց առաջնակի բուժօգնություն տրամադրել»,- այս մասին Գորիսում ճեպազրույցի ընթացքում նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այս կետից հետո գնահատման արդյունքում, եթե հասկանում ենք, որ հոսպիտալացման կարիք կա, շտապօգնության մեքենաները տեղափոխում են հիվանդանոցային բուժօգնության: Ես այսօր առավոտ Գորիսի բժշկական կենտրոն այցելեցի, այնտեղից էլ հետազոտություններից հետո, եթե կարիք լինի, կտեղափոխենք Երևանի բուժհաստատություններ»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ բուժաշխատողները հասցնում են հերթափոխով կարիք ունեցողներին առաջին բուժօգնություն, որոշակի դեղորայք, ցավազրկողներ տրամադրել. «Այստեղ են նաև շաքարային դիաբետով պացիենտներ, մենք այստեղ նաև ինսուլինի բաժանման կետ ունենք և կարիքի դեպքում նաև տրամադրում ենք առաջիկա օրերի համար: Շատ կարևոր է, որ մեր հայրենակիցները առաջին իրենց բնակեցման տեղում պոլիկլինիկա կամ ամբուլատորիա դիմեն, կցագրվեն և շարունակեն բժշկական ծառայությունները ստանալ թե՛ դեղորայքի, թե՛ ամբուլատոր ծառայությունների, և եթե կարիքը կա, արդեն հիվանդանոցային»:

Ավանեսյանը նաև հավելեց, որ պայթյունից տուժածների առումով հիմնական ծանր ընթացքը դեռ շարունակվում է. «Ունենք ծայրահեղ ծանր վիճակում պացիենտներ, և բժիշկները պայքարում են նրանց կյանի համար: Գիտեք, որ այրվածքները երկար վերականգնման շրջան են ունենալու, և այդ ամբողջ ընթացքը մենք նաև պլաստիկ վիրաբույժների և այլ անհրաժեշտ մասնագետների օգնությամբ ապահովելու ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում։