Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ԱԱԾ-ն արցախցիների՝ Հայաստան հոսքի ընթացքում ադրբեջանցիների հնարավոր ներթափանցումը բացառելու համար

Լուրեր

30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
30.04.2026 | 19:33
Քվե՝ վարկի դիմա՞ց․ ինչպես է Սամվել Կարապետյանը մեկնաբանում իր ուժին վերագրվող ընտրակաշառքի դեպքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն 6-րդ օրն է՝ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները Հակարիի կամրջով մուտք են գործում ՀՀ տարածք։ Մինչև տեղափոխման գործընթացը սկսելը Արցախում ակտիվորեն շրջանառվում էին խոսակցություններ, թե Ադրբեջանը արցախցի տղամարդկանց շուրջ 30 հզ-անոց ցուցակ է կազմել և պատրաստվում է նրանց չթույլատրել լքել Արցախը, սակայն մինչ այս պահը բազմաթիվ տղամարդիկ անխոչընդոտ անցել են անցակետը։ Արցախում բնակվող միակ անձը, որին անցակետում ադրբեջանցիների կողմից ձերբակալելու մասին հայտնի է դարձել, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն է։

Հակարիի կամրջով Հայաստան տեղափոխվող տեղահանված անձինք պատմում են, որ ադրբեջանական անցակետում իրենց անձնագրերը գրեթե չեն ստուգում։ Այս իրավիճակում հնարավոր չէ բացառել, որ անցակետով կարող են Հայաստան անցնել նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալներ կամ ադրբեջանցիներ։

ԱԱԾ-ից փորձեցինք պարզել, թե ԱԱԾ-ն անվտանգություն ինչ միջոցներ է ձեռնարկում՝ արցախցիների Հայաստան հոսքի ընթացքում ադրբեջանցիների հնարավոր ներթափանցումը բացառելու համար

«ԱԱԾ-ն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցառումները նման դեպքերը կանխելու համար»,- հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից՝ մանրամասներ չհայտնելով։

Նշենք, որ տեղահանված արցախցիներից այս օրերին դժգոհություններ են հնչել, որ ադրբեջանցիներից առավել մանրազնին ՀՀ անցակետում են իրենց ստուգում։ Ենթադրվում է, որ սա արվում է հենց հնարավոր ներթափանցման դեպքերը կանխելու և անվտանգության նկատառումներով