ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չհայտարարված այցով Կիևում է

Լուրեր

20.06.2026 | 06:31
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 00:21
Կոտրված ապակիներ, մարմնական վնասվածքներ, խցանումներ․ ինչ վնաս է հասցրել կարկուտը Գյումրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 23:30
Փաշինյանը Լոռու փոխմարզպետ է նշանակել
19.06.2026 | 23:22
Քննարկվել են առևտրատնտեսական և մաքսային ոլորտներում ՀՀ և Վրաստանի միջև փոխգործակցության հարցեր
19.06.2026 | 23:10
Զորավարժություն Երևանում, դժգոհություն՝ Մոսկվայում. ինչո՞ւ է աղմկում Զախարովան. ԱՉՔԻ ՏԱԿ
19.06.2026 | 22:50
Սրբուհի Գալյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը
19.06.2026 | 22:36
Բաքվի դատարանը ձերբակալված 8 ռուսներին դատապարտել է 3-ից 4 տարվա ազատազրկման
19.06.2026 | 22:20
Հունիսի 22-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.06.2026 | 22:06
Ձեր քաղաքացիների կողմից Ձեզ ցուցաբերված աջակցությունն ապացույցն է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը. Սլովակիայի վարչապետը՝ Փաշինյանին
19.06.2026 | 22:03
Կարկուտը Շիրակի մարզում մեքենաներ է վնասել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19.06.2026 | 21:54
Ադրբեջանի տնտեսությունը լճանում է․ տնտեսական աճն այս տարվա առաջին հինգ ամիսներին կազմել է 0%
19.06.2026 | 21:41
Թուրքիայում ընդդիմության կողմից ղեկավարվող համայնքներում ձերբակալությունների նոր ալիք է
19.06.2026 | 21:28
Քննարկվել են Հունաստան հայկական արտադրանքների ներկրման հնարավորությունները
19.06.2026 | 21:15
Ռուբեն Հակոբյանի նկատմամբ վարչական հսկողություն է նշանակվել
19.06.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՌԴ-ի պատժամիջոցները՝ ՀՀ-ի դեմ․ ԵՄ-ի աջակցությամբ կհաղթահարվի՞ ճգնաժամը ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը սեպտեմբերի 28-ին չհայտարարված այցով ժամանել է Կիև, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ բանակցությունների ընթացքում ուկրաինացի առաջնորդը կոչ է արել ՆԱՏՕ-ին օգնել ուժեղացնել երկրի հակաօդային պաշտպանությունը, որպեսզի կարողանան պաշտպանել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը, հատկապես՝ մոտալուտ ձմռանը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստացել է ջանքեր գործադրել ՝գործընկեր երկրներից նման մատակարարումների ավելացման համար։

«Մենք պետք է միասին անցնենք այս ձմեռը՝ պաշտպանելու մեր էներգետիկ ենթակառուցվածքները և մեր քաղաքացիների կյանքը»,- ընդգծել է Զելենսկին բանակցություններից հետո Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Իր հերթին, Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարն ասել է, որ Ուկրաինան «ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան երբևէ»: Նա հիշեցրել է, որ Վիլնյուսի գագաթնաժողովից հետո դաշինքի բոլոր անդամները համաձայնել են, որ Ուկրաինան անպայման կմտնի ՆԱՏՕ։ Ավելին, այս ճանապարհը կրճատվեց մեկ քայլով՝ չեղյալ համարելով ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագիրը, որը, ըստ էության, պարտադիր քայլ էր դաշինքին նոր երկրի միանալու ճանապարհին:

«Երկրորդ՝ մենք համաձայնեցրել ենք մի ծրագիր՝ ապահովելու ուկրաինական զինված ուժերի լիարժեք փոխգործունակությունը ձեր ապագա դաշնակիցների հետ՝ լիովին ընդունելով ՆԱՏՕ-ի դոկտրինն ու սարքավորումները: Սա աջակցության մեծ փաթեթի մի մասն է, որն արժե տարեկան հարյուրավոր միլիոն եվրո: Երրորդ՝ մենք աննախադեպ մակարդակի ամրապնդելով մեր քաղաքական կապերը՝ ստեղծեցինք Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդը, որտեղ գալիս ենք աջակցություն գտնելու և միասին որոշումներ կայացնելու»,- նշել է Ստոլտենբերգը։

Զելենսկին էլ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցությունը «ժամանակի հարց է», և Ուկրաինան ամեն ինչ անում է՝ «այս ժամանակն ավելի մոտեցնելու համար»։

Ստոլտենբերգը հիշեցրել է, որ վերջին այցի ժամանակ կողմերը քննարկել են միայն ուկրաինական հակահարձակման սկիզբը, սակայն այսօր Ուկրաինայի զինված ուժերն առաջ են շարժվում։ Նա նշել է, թե ուկրաինական զորքերը կատաղի մարտեր են տանում ու պայքարում իրենց ընտանիքի ու ազատության համար, իսկ «Մոսկվան կռվում է իր կայսերական մոլորությունների համար»։

Էմմա Չոբանյան