Էդմոն Մարուքյանն արձագանքել է Հիքմեթ Հաջիևի կեղծիքներին

Լուրեր

24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
24.07.2026 | 20:26
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
24.07.2026 | 20:00
Գուցե Ծառուկյանին առնչվող գործեր հարուցվեն՝ այլ երկների գործակալ լինելու հետ կապված․ իր թիմից ձերբակալվածներ կան․ Էդգար Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 19:47
Հայկական ծիրանը հասանելի է Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում
24.07.2026 | 19:31
Դավիթ Ղազինյանը ազատ արձակվեց
24.07.2026 | 19:13
Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
24.07.2026 | 19:00
Այս իշխանությունը մինչև 2031 թվականը կգնա, եթե իշխանափոխության նպատակով փողոցային պայքար չլինի՝ ԱԺ-ի համադրմամբ․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հնչեցրած կեղծիքներին, թե, իբր, հայերն ինքնակամ են հեռանում Արցախից։

«Ադրբեջանի նախագահի օգնականը Deutsche Welle-ին տված հարցազրույցում պնդում է, թե մարդիկ «ազատ կերպով» հեռանում են Լեռնային Ղարաբաղից։ Ուզում եմ հասկանալ՝ կա՞ աշխարհում որևէ մեկը, ով հավատում է Ադրբեջանի հերթական կեղծ նարատիվին»,- գրել է Մարուքյանը X-ի իր էջում՝ ներկայացնելով, թե ինչ միջոցներով է Ադրբեջանն էթնիկ զտում իրականացնում Արցախում։

«1. Մարդիկ հեռանում են, քանի որ նրանց վրա հարձակվել են ադրբեջանցի զինվորականները։

2. Մարդիկ հեռանում են, քանի որ նրանց քաղաքներն ու գյուղերը օկուպացված են Ադրբեջանի զինված ուժերի կողմից։

3. Մարդիկ հեռանում են, քանի որ ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ էլ Ադրբեջանը չեն երաշխավորում նրանց իրավունքներն ու անվտանգությունը։

4. Մարդիկ հեռանում են, քանի որ Ադրբեջանը 10 ամիս շարունակ շրջափակման և սովի մեջ է պահել 120,000 մարդու, այդ թվում՝ 30,000 երեխաների՝ էթնիկ զտումների իր քաղաքականության շրջանակում։

5. Մարդիկ հեռանում են, քանի որ 2016-2020 թվականներին Ադրբեջանի ռազմական հանցագործությունների համար ոչ ոք չի պատժվել, և չկա երաշխիք, որ գլխատողներն ազատորեն չեն շրջում այդ տարածքներում՝ նոր մարդկանց գլխատելու»,- գրել է Մարուքյանը՝ հավելելով, որ ավելի քան պարզ է, թե ինչու են մարդիկ հեռանում։

Էմմա Չոբանյան