Ռուսաստանն Իրանից կարող է հրթիռներ գնել հոկտեմբերի 18-ից հետո. ISW

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Մոսկվան և Թեհրանը կարող են անօդաչու թռչող սարքերի և հրթիռների վաճառքի շուրջ համաձայնության գալ հոկտեմբերի 18-ից հետո, երբ լրանում է իրանական զենքի նկատմամբ ՄԱԿ-ի սահմանափակումների ժամկետը, գրում է Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW):

Սեպտեմբերի 20-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ շրջայց է կատարել Իրանի անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և հակաօդային պաշտպանության զորանոցում:

Շոյգուն Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանիի հետ քննարկել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևով նախատեսված հրթիռների և այլ զինատեսակների հետ կապված Իրանի դեմ պատժամիջոցների ժամկետի ավարտը։

Հոկտեմբերի 18-ից հետո Իրանն ազատ կլինի հրթիռներ և հարակից տեխնոլոգիաներ արտահանել առանց միջազգային վերահսկողության, ինչը թույլ կտա նրան բավարարել Ռուսաստանի ռազմական կարիքները, ասվում է ինստիտուտի զեկույցում:

Սեպտեմբերի 5-ին Աշտիանին ասել է, որ Իրանի Պաշտպանության նախարարությունը պատրաստ է պաշտպանական և ռազմավարական հարաբերություններ զարգացնել «բոլոր անկախ և դաշնակից երկրների հետ» պատժամիջոցների ժամկետի ավարտից հետո: