Այսօր անօթևան մարդ չկա ու չպետք է լինի․ փոխվարչապետը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
03.08.2026 | 15:46
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը
03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
03.08.2026 | 15:30
Գարիկ Բոշյանը «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել
03.08.2026 | 15:19
Իտալիան ԵՄ-ին կառաջարկի միգրանտների կենտրոններ ստեղծել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրդարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ընթանում է ՀՀ կառավարության հերթական նիստը։ Օրակարգում ներառված է 40 հարց, որից զեկուցվող է 3-ը, մեկը գաղտնի է։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, դիմելով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, հետաքրքրվեց. «Ասացիք՝ 11 հազար մարդ կա Կառավարության տրամադրած կացարաններում, իսկ մնացած 50-53 հազարը ունե՞ն մնալու տեղ, թե՞ կա որոշակի հատված, որ կա՛մ վրանային պայմաններում է, կա՛մ անօթևան»:

Խաչատրյանը պատասխանեց, որ  անօթևան մարդիկ եթե կան էլ, ապա դա ժամերի հարց է:

«Մենք բոլոր այդ հարցերը կարգավորում ենք, մենք յուրաքանչյուր կետում՝ և՛ Գորիսում, և՛ Վայքում, առաջին հարցը, որ տալիս ենք մեր հայրենակիցներին, այն է՝ արդյոք կարիք ունե՞ն, որ մենք իրենց օթևանով ապահովենք, թե՞ գիտեն՝ ուր են գնում: Այն մարդիկ, որ ասել են՝ ունեն մեր օգնության կարիքը, այս 11 հազար մարդիկ են այս պահի դրությամբ:

Մեծ հաշվով բոլոր նրանք, ովքեր այս 11 հազարի թվում չեն, ասել են, որ գիտեն, թե ուր են գնում: Իհարկե, մենք հասկանում ենք, որ այդ գիտենալը ևս կարող է պայմանական լինել, և որոշ ժամանակ հետո ունենան այդ խնդիրը, և մենք այդ հարցերը կարգավորելու պլան նույնպես ունենք: Առաջնահերթ կկարգավորենք բոլոր նրանց, ովքեր մեր կարիքն ունեն, հետո կանցնենք միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերի, բայց ամենակարևորն այն է, որ այսօր առանց ծածկի մարդ չկա և չպետք է լինի»,- նշեց փոխվարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։