Պուտինը պաշտոնանկ է արել ութ գեներալի
Քաղաքականություն
06.07.2017 | 18:48ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ըստ որի՝ պաշտոնից ազատվել են Ներքին գործերի նախարարության, Արտաքին իրավիճակների նախարարության և Դաշնային քրեակատարողական ծառայության ութ գեներալ, ինչպես նաև Բուրյաթիայի դատախազին և Դաշնային կարգադրիչների ծառայության տնօրենի առաջին տեղակալին. տեղեկացնում է ТАСС-ը:
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է հինգշաբթի՝ ՌԴ իրավական տեղեկատվության ինտերնետային պորտալում: