Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Քաղաքականություն
27.09.2023 | 21:37Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից։
«Քննարկվել են Ղարաբաղում տիրող իրավիճակը, ներառյալ՝ հումանիտար աջակցության տրամադրման, տեղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման հարցերը: Քննարկվել են 2020-2022 թթ.բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ուղիները, որոնք վերաբերում են Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։