Արդյոք «Զանգեզուրի միջանցքի» հարցով Բաքվի և Անկարայի դիրքորոշումը փոխվել է. քաղաքագետների գնահատականը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
Բոլորը

Արցախի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայից և Ստեփանակերտի փաստացի հայաթափումից հետո պաշտոնական Բաքուն առաջին անգամ հայտարարում է, որ Ադրբեջանը մտադիր չէ ռազմական գործողություններ ձեռնարկել Հայաստանի հարավում ցամաքային միջանցք ստեղծելու համար։ Այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ նշելով, թե «Բաքուն ցանկանում է միայն Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան տրանսպորտային կապեր ստեղծել, ինչը օգուտ կբերի երկու երկրներին և ամբողջ տարածաշրջանին»։

«Ադրբեջանը չունի որևէ ռազմական նպատակ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, դա լիովին դուրս է Ադրբեջանի օրակարգից»,- նշել է Ալիևի օգնականը։

Հաջիևի խոսքով՝ Հայաստանին առաջարկել են տրանսպորտային գծերի անցկացման հարցը լուծել բացառապես խաղաղ եղանակով։

Մինչդեռ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար սպառնացել է Հայաստանին «Զանգեզուրի միջանցքի հարցը» լուծել ուժի միջոցով, եթե Երևանը դա կամավոր չանի։

Լեռնային Ղարաբաղում վերջին ողբերգական զարգացումներից հետո Բաքվի հռետորաբանության փոփոխությունն արդյո՞ք նշանակում է, որ այդ երկիրը հրաժարվել է միջանցքային օրակարգից։ Քաղաքագետ Արեգ Քոչինյանն այս փուլում ուշադրություն է հրավիրում երկու գործընթացի վրա։ Առաջինը՝ Ադրբեջանի վրա միջազգային տարբեր դերակատարների, այդ թվում՝ ԱՄՆ-ի ճնշումն է՝ կապված Հայաստանի տարածքային ամբողջականության հետ։

Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից» նախօրեին խոսել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Թեև Էրդողանը հերթական անգամ շեշտել է «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակությունը Անկարայի և Բաքվի համար, միաժամանակ, հայտարարել է՝ եթե Հայաստանը չհամաձայնի, ապա ճանապարհը կարող է անցել Իրանով։

Ադրբեջանն ու Թուրքիան այժմ քարոզչական աշխատանք են տանում՝ պնդելով, թե իրենց Հայաստանի տարածքով ոչ թե «միջանցք», այլ ճանապարհ է պետք՝ ասում է քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը և եզրակացնում՝ Բաքուն, այդուհանդերձ, փորձելու է ուժով միջանցք ստանալ։

Հայաստանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է և շահագրգռված` տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակմամբ, որը պետք է տեղի ունենա կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։ Բաքուն, մինչդեռ, միջանցքի մասին խոսելիս զուգահեռներ էր անցկացնում Լաչինի հետ՝ շեշտելով, որ նույն ռեժիմը պետք է գործի։ Այժմ Լաչինի միջանցքի հարցը, ըստ էության, փակվեց, սակայն քաղաքագետ Արեգ Քոչինյանը համարում է, որ «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը դեռ վերջնական հաղթահարված համարել չի կարելի, քանի որ Բաքվի և Անկարայի մեղմ հռետորաբանությունը կապված է ոչ թե Հայաստանի դիրքերի ամրապնդման, այլ արտաքին գործոնների հետ, որոնք ցանկացած պահի կարող են փոխվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան