Հայաստանը Ռուբեն Վարդանյանի հարցով դիմել է ՄԻԵԴ
Քաղաքականություն
27.09.2023 | 17:14Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հարցով ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը Ռուբեն Վարդանյանին ձերբակալել է Լաչինի միջանցքով անցնելիս և տեղափոխել Բաքու։