Ալիևը Բլինքենին հայտնել է, թե Բաքուն պատրաստ է ՄԱԿ-ի ներկայացուցչին թողնել Արցախ

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ  ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությամբ ասվում է, որ կողմերը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը։

Ալիևը նշել է, թե աշխատանքներ են տարվում «Ղարաբաղի տարածաշրջանում ապրող հայ բնակիչների, ինչպես  Ադրբեջանում ապրող այլ էթնիկ փոքրամասնությունների իրավունքների ապահովման ուղղությամբ, երկրի օրենսդրության և միջազգային պարտավորությունների շրջանակներում»։

Նա նշել է, թե Ադրբեջանի ներկայացուցիչների և հայ բնակիչների ներկայացուցիչների միջև շարունակվում է երկխոսությունը «վերաինտեգրման հարցերի շուրջ»։

Ալիևը նաև ասել  է, որ Միջազգային Կարմիր խաչի հետ համագործակցում են հայերին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։ Ըստ Ադրբեջանի նախագահի՝ Բաքուն պատրաստ է առաջիկայում կազմակերպել Ադրբեջանում հավատարմագրված ՄԱԿ-ի մշտական ​​գրասենյակի համակարգողի այցը Արցախ։