Պատճառվել է շուրջ 1,8 մլրդ դրամի վնաս. դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ա.Ե.-ն, այլ քաղաքացիների հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով հափշտակել և օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով գույքեր․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ քաղաքացի Ա.Ե.-ն տևական ժամանակ՝ 2008 թվականից մինչև 2011 թվականը` ներառյալ, ճանաչել և տարբեր հարցերով շփումներ է ունեցել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այդ ժամանակահատվածի դատավոր Ա.Մ.-ի օգնական Գ.Ս.-ի հետ:

Մասնավորապես.

– 2012 թվականի ընթացքում Ա.Ե.-ն և դատավորի օգնական Գ.Ս.-ն խաբեության եղանակով ձեռք են բերել Ավան Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանում գտնվող 0,75 հա մակերեսով՝ 300 մլն դրամ շուկայական արժեքով հողամասը:
– Նույն թվականին Ա.Ե.-ն՝ 20 մլն դրամ շուկայական արժեքով 394 քմ մակերեսով հողամասը և դրա վրա գտնվող 543 քմ մակերեսով շինությունը հափշտակելու նպատակով ձեռք է բերել կեղծ փաստաթղթեր:
– 2013 թվականի հունվարին Ա.Ե.-ն իր մտերիմ, փաստաբանական գործունեություն իրականացնող Ն.Հ.-ի, դատավորի օգնական Գ.Ս.-ի և քաղաքացի Վ.Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ՝ ձեռք է բերել 1 մլրդ 500 մլն դրամ շուկայական արժեքով՝ Դավիթ Բեկ փողոցին հարող տարածքում գտնվող՝ 2.61 հա մակերեսով հողամասը:

Նկարագրված երեք դեպքերում՝ վերոնշյալ կեղծ փաստաթղթերի հիման վրա, հողամասերն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեում գրանցելու և տնօրինելու հնարավորություն ստանալու նպատակով, փաստի հաստատման պահանջի մասին դիմում է ներկայացվել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան. երեք դեպքում գործը մակագրվել է դատավոր Ա.Մ.-ին:
Ա.Ե.-ն, նկարագրված երեք գործարքներից երկուսի դեպքում, տարատեսակ քաղաքացիաիրավական գործարքներով հողամասերի իր մասնաբաժնի իրական պատկանելիությունը և ծագումը թաքցնելու, խեղաթյուրելու միջոցով, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով՝ 76 մլն դրամ և 138 մլն դրամ արժեքներով հողամասերը:

Հաշվի առնելով, որ քաղաքացի Ա.Ե.-ի արարքներում առկա են հանցագործության հատկանիշներ՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ին դատախազը Ա.Ե.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախություն) (3 դրվագ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)) (2 դրվագ):

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ, Ա.Ե.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հանրային կապերի բաժին