Եթե Հայաստանը չի ուզում միջանցք, ապա այն կանցնի Իրանով․ Էրդողան

Լուրեր

15.09.2026 | 12:01
Թող քրեական գործ սկսվի․ դուք դատվելու եք սուտ մատնության համար․ ՔՊ-ականը՝ Մխիթարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:52
«Ապրելու երկիր»-ը հայտարարում է՝ կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին
15.09.2026 | 11:44
Ուկրաինական ուժերը հարվածել են Տագանրոգում Ozon-ի պահեստին և Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանին
15.09.2026 | 11:42
Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 11:33
Վարդան Ղուկասյանի մահափորձը հիշեցիք, երեք մահ է եղել, ոչ մեկը պատասխանատվություն չի կրել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:24
«Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա հողատարածք վերադարձվել է պետությանը
15.09.2026 | 11:13
ՀՎԿԱԿ-ը խմելու ջրի որակի պետական վերահսկողություն չի իրականացնում․ պարզաբանում
15.09.2026 | 11:05
ԱՄՆ-ն ռուսական ՎՏԲ բանկը ներառել է պատժամիջոցների ցանկում՝ Իրանի դեմ սահմանափակումները շրջանցելուն մասնակցելու համար
15.09.2026 | 10:56
Գալուզինը ԵՄ-ի՝ Հայաստանին տրված խոստումները «վերացական» է անվանել
15.09.2026 | 10:45
Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մեղադրվում է համայնքին շուրջ 13.7 մլն դրամի վնաս պատճառած գործարքի համար
15.09.2026 | 10:40
Առաջին անգամ ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի օդային տարածքում ԱԹՍ են խոցել
15.09.2026 | 10:32
«Պարզ լճի» հարակից անտառում վնասվածք ստացած քաղաքացուն փրկարարները պատգարակով դուրս են բերել
15.09.2026 | 10:25
Սևանում ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան՝ ապօրինի կառուցված պարիսպը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 10:15
Գալուզինը հայտարարել է՝ ՌԴ-ն Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման դիմում չի ստացել
15.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջան կատարած իր մեկօրյա այցից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Որպես Թուրքիա, մենք բոլոր գործընթացներում կանգնած ենք եղել Ադրբեջանի կողքին։ Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իմ ելույթում ես հատուկ ընդգծեցի մեր աջակցությունը։ Գործողության արդյունքում ամրապնդվել է Ադրբեջանի ինքնիշխանությունը ողջ Ղարաբաղի նկատմամբ։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կդրսևորի ուժեղ կամք՝ գործընթացը երկարաձգելու փոխարեն։ Այս ակնկալիքը ես հայտնեցի նաև Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին, ում հետ սեպտեմբերի 11-ին հեռախոսազրույց եմ ունեցել։ Մենք չենք տեսնում որևէ խնդիր, որը չի կարող լուծվել, եթե հարգվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և հարևանության օրենքը։ Ադրբեջան-Հայաստան գործընթացում առաջընթաց գրանցելը մեծ խթան կհաղորդի նաև տարածաշրջանային կարգավորմանը»,-ասել է Էրդողանը։

Նա նաև անդրադարձել է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմանը՝ դարձյալ  խոսելով միջանցքի մասին։

«Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների հետ ցամաքային և երկաթուղային գծերով ուղիղ կապերի հաստատումը մեր հարաբերություններն ավելի կամրապնդեն։ Այդ իսկ պատճառով մենք ամեն ինչ անելու ենք, որ այս միջանցքը հնարավորինս շուտ բացվի։ Այս միջանցքի իրականացումը շատ կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար, այն ռազմավարական խնդիր է և պետք է ավարտին հասցվի։ Երբ այս միջանցքը բացվի, Բաքվից դուրս եկող մեքենան կամ գնացքը կկարողանա անմիջապես Կարս գալ։ Ուրախալի է այս հարցում Իրանի կողմից դրական ազդակներ տեսնելը։ Երկաթուղին անցնում է Թուրքիայով Նախիջևան, Հայաստան ու Ադրբեջան։ Եթե Հայաստանը ճանապարհ չի տալիս, որտեղո՞վ է այն անցնում՝ Իրանով։ Իրանը հիմա դրական է նայում»,-ասել է Էրդողանը։

Նշենք, որ այս դեպքում Էրդողանը նկատի ունի  Բաքվի ու Թեհրանի միջև 2022 թ-ի մարտի 11-ին կնքված հուշագիրը, որը ենթադրում է հաղորդակցման նոր կապեր Ադրբեջանի ու Նախիջևանի միջև Իրանի տարածքով։

Էմմա Չոբանյան