ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը կալանավորվեց

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Երևանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը երկու ամսով կալանավորվել է։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Գեորգի Մելիքյանը։ «Պարոն Բազեյան շատ ծանր է ընդունում մեղադրանքը»,- նշեց փաստաբանը։

Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ Բազեյանն ու «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական կազմակերպության ձերբակալված 7 անդամները ձեռք են բերել հեռահաղորդակցության սարքեր, հեռախոսային ու այլ կապը խլացնող սարքեր, ստեղծել պայմաններ իշխանությունը յուրացնելու համար, բայց իրենց կամքից անկախ հանցագործությունն ավարտին չեն հասցրել։

Թեև, ԱԱԾ-ն չի մանրամասնում մեղադրանքն ամբողջությամբ, սակայն մեղադրանքի ձևակերպումներում նշվում է, որ պլանավորվել է իշխանությունը յուրացմանը հասնել ընդհուպ կառավարության ղեկավարին և անդամներին կյանքից զրկելու միջոցով։

«Մեղադրանքն ամբողջովին անհիմն է, բայց նախ մենք միանշանակ կբողոքարկենք ընտրված խափանման միջոց կալանքը»,- նշեց պաշտպան Մելիքյանը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ քննիչները մտել են Բազեյանի բնակարան և խուզարկություն կատարել։ Ավելի ուշ, նրան ձերբակալեցին և մեղադրանք առաջադրեցին ՀՀ Քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածով (իշխանությունը յուրացնելը) նախատեսված արարք կատարելու կասկածանքով:

Ռոզա Վարդանյան