Բայդենն ինձ գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը ՀՀ սուվերենության, տարածքային ամբողջականության և հանդեպ․ Փաուերը՝ Փաշինյանին

Լուրեր

16.12.2025 | 11:35
Արցախից տեղահանված քանի անձ է ՀՀ քաղաքացիություն ստացել․ փոխնախարարը թվեր ներկայացրեց
16.12.2025 | 11:24
ՀԿԿ նախագահը մասնակցում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին
16.12.2025 | 11:12
ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները հյուրընկալվել են ԱԳՆ-ում․ տեղի է ունեցել տոնածառի լույսերի վառման արարողություն
16.12.2025 | 11:02
ԱԺ արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
16.12.2025 | 10:59
Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել «Թրամփի ուղուն» մասնակցությունը. ՌԴ ԱԳՆ
16.12.2025 | 10:46
Արմեն Գրիգորյանը Լոնդոն կմեկնի․ երկկողմ հանդիպում է նախատեսված
16.12.2025 | 10:41
ՀՀ մարզերում ապօրինի ջրօգտագործումներ են կասեցվել. ԲԸՏՄ
16.12.2025 | 10:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.12.2025 | 10:19
«Թրամփի ծրագիրը» նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, որին Թեհրանը կտրականապես դեմ է. Վելայաթի
16.12.2025 | 10:06
Տեղի է ունեցել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտին առնչվող հարցերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը
16.12.2025 | 09:54
Սպասվում է ձյուն և ձնախառն անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի
16.12.2025 | 09:40
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ճանապարհներին
15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Վարչապետը ողջունել է տիկին Փաուերի այցը մեր երկիր այս դժվար ժամանակաշրջանում: «Կարծում եմ, տեղյակ եք ընդհանուր իրավիճակից, քանի որ հնարավորություն ենք ունեցել քննարկել այս իրավիճակն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամների հետ, երկու օր առաջ հեռախոսազրույց եմ ունեցել պետքարտուղար Բլինքենի հետ։

Մեր գործընկերները կապի մեջ են և կարծում եմ շատ կարևոր է, որ ունենք այս հնարավորությունը՝ քննարկելու մեր տարածաշրջանի ներկա իրավիճակի բոլոր մանրամասները։

Դուք տեղյակ եք, որ դժբախտաբար այս պահին Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման գործընթացը շարունակվում է, այն հենց հիմա տեղի է ունենում, և դա շատ ողբերգական փաստ է։ Մենք փորձում էինք միջազգային հանրությանը տեղեկացնել, որ այս էթնիկ զտումը տեղի է ունենալու, բայց, դժբախտաբար, մեզ չհաջողվեց այն կանխել։ Բայց այս իրավիճակը և լարվածությունը մեր տարածաշրջանում շարունակում է աճել, և այժմ շատ կարևոր է կոնկրետ քայլեր ձեռնարկել հետագա էսկալացիան և նույնիսկ ավելի մեծ խնդիրները կանխելու համար։ Շատ ուրախ եմ այս հնարավորության համար և ողջունում եմ Ձեզ մեր երկրում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Սամանթա Փաուերը շնորհակալություն է հայտնել վարչապետին իր գլխավորած պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար։ «Գիտեմ որքան զբաղված եք, հաշվի առնելով տվյալ իրավիճակը։ Նախագահ Բայդենն ինձ և իմ պատվիրակությանը գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ։ Գիտեմ, որ ԱՄՆ ՄԶԳ-ն աշխատում է հայ ժողովրդի հետ, և Հայաստանի կառավարությունը երբեք անվճռականություն չի ցուցաբերել այս հարցում, և դա շատ կարևոր է։

Մենք ժամանել ենք Հայաստան և հուսով եմ կրկին առիթ կունենամ գալու՝ քննարկելու մեր այն քայլերը, որոնք ուղղված են ձեր խորացող ժողովրդավարության ամրապնդմանը, բայց այս այցի ընթացում մենք, իհարկե, կենտրոնացած ենք կոնկրետ ճգնաժամի, Լեռնային Ղարաբաղի մարդկանց մարդասիրական կարիքների, Լեռնային Ղարաբաղից փախուստի դիմած մարդկանց մարդասիրական կարիքների վրա։ Կարծեմ մոտ 5000 մարդ է անցել Հայաստան այսօր, և մենք իսկապես շատ լուրջ ենք վերաբերվում մեր պատասխանատվությանը՝ կենտրոնացնել ռեսուրսները, ինքներս մեզ, որպեսզի աջակցենք տեղական ինքնակառավարման մարմիններին՝ կեցության վայրեր և այլ աջակցության միջոցներ գտնելու գործում, բայց նաև խթանել, որ այլ երկրները նույնպես անեն նույնը։

Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակեն աշխատել թե՛ ձեր, թե՛ Ադրբեջանի կառավարության հետ՝ երկրների միջև տևական խաղաղության հասնելու ուղղությամբ, նաև հաշվի առնելով, թե ինչպիսի խորը տնտեսական շահույթ և կայունություն կապահովի այն հայ ժողովրդի համար։ Քայլերը, որ Դուք ձեռնարկել եք իշխանությունների տարանջատման հարցում, կոռուպցիայի դեմ պայքարում, այս ամենը ներդրումներ են Հայաստանի ապագայի մեջ»,- նշել է Սամանթա Փաուերը։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարը վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը:

Հաջորդիվ զրուցակիցները քննարկել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակին, ԼՂ մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու հնարավորություններին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: