Էրդողանը սպասում է, որ «Հայաստանն ընդունի մեկնած խաղաղության ձեռքը»

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նախիջևանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է, թե Ադրբեջանը «ստիպված էր գործողություն իրականացնել Արցախում»։

«Ադրբեջանը ստիպված է եղել հակաահաբեկչական գործողություն իրականացնել իր ինքնիշխան տարածքներում։ Գործողությունը հաջողությամբ իրականացվել է շատ կարճ ժամանակում՝ առանց խաղաղ բնակչությանը վնաս պատճառելու, ինչը մեր հպարտության պատճառն է»,- հայտարարել է Էրդողանը։

Նա նշել է, թե այս գործընթացները, իբր, նոր հնարավորություններ են բացում Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման համար։

«Ես հավատում եմ, որ այդ հնարավորությունը կգնահատվի։ Մենք սպասում ենք, որ Հայաստանը կընդունի մեկնած խաղաղության ձեռքը և կձեռնարկի անկեղծ քայլեր։ Տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման հաստատումը մեր ժողովուրդների պարտքն է։ Մենք վճռական ենք և անկեղծ այս հարցում»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Էմմա Չոբանյան