22:00-ի դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել 1050 անձ
Քաղաքականություն
24.09.2023 | 22:49Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ: Նրանցից 770-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 280-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Հայտնում են ՀՀ կառավարությունից։
770 հաշվառվածներից 410-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 360-ին հատկացվել է կառավարության կողմից առաջարկված կեցավայր (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է):
Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է։