Ադրբեջանցի զինվորականները Ստեփանակերտի ծայրամասերում են․ շրջաններից մարդիկ տարհանվում են․ Ստեփանակերտի բնակիչ

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանցի զինվորականները Ստեփանակերտի ծայրամասերում են։ Այս պահին մյուս շրջաններից տարհանված արցախցիները փորձում են տեղավորվել Ստեփանակերտում, Factor TV-ի հետ զրույցում ասաց Արցախի բնակիչներից մեկը։

«Տարհանում են իրականացնում, բայց ոչ Ստեփանակերտի բնակիչներին։ Տարհանում են Մարտակերտի, Վանքի, Առաջաձորի բնակիչներին։ Մարդիկ մնում են դպրոցներում, կացարաններում, հիմա ոչ ոք դպրոց, աշխատանքի չի գնում, տրամադրում ենք տարածքներ այդ մարդկանց։ Կան մարդիկ, ովքեր մնացել են փողոցում ու գնալու տեղ չունեն։ Հայաստան են տանում միայն օդանավակայանում մնացող մարդկանց։ Ստեփանակերտցիների մասին ոչինչ չեն խոսում, ասում են՝ դուք տներ ունեք, դեռ մնացեք Ձեր տներում։ Սնունդը շատ քիչ է, եկած մարդասիրական օգնությունը բավարար չէ բոլորին, տրամադրել են անօթևաններին»,- նշեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ տարհանված մարդիկ սարսափելի բաներ են պատմում՝ սպանությունների դեպքերի մասին․

«Ներքին Հոռաթաղի, Դրմբոնի, Վանքի, Առաջաձորի, Մարտակերտի ու Ասկերանի մի քանի բնակիչներ պատմում են, որ զանգվածային սպանություններ են եղել։ Հիմնականում պատմեցին Ներքին Հոռաթաղի ու Դրմբոնի բնակիչները, նրանք շատ վատ վիճակում են, ոչինչ չունեն իրենց հետ բերած, նույնիսկ թղթաբանությունը։ Ասում են՝ վախից, դողալով մի կերպ հասել ենք։ Մեծամասամբ հագուստը մենք ենք հասցնում նրանց։ Սարսափելի բաներն են պատմում։ Դժվարությամբ են դուրս եկել՝ շատերը սպանվել են տեղում»,- նշում է նա։

Անժելա Պողոսյան