Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Քաղաքականություն
23.09.2023 | 17:40Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել Է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (ԱՖԱԴ):
X (նախկինում Twitter) սոցիալական ցանցում գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 11.22-ին Գեքսուն շրջանում:
Երկրաշարժի օջախը գտնվել է 8,48 կմ խորության վրա: