Ոստիկանության հետ բախվելն արդյունք չէ, արդյունքը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն ու Արցախը փրկելն է․ Թևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
Բոլորը

Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ներկաներին ներկայացնելով գործողությունների պլանը, ասաց, որ Արցախի ու Հայաստանի անվտանգության ապահովման համար կարևորագույն նախապայման է Հայաստանի իշխանության փոփոխությունը։

«Սա ինչու եմ կրկնում, որովհետև գիտեմ, որ կան մարդիկ, որոնք արդարացիորեն պահանջում են կամ խնդրում կամ հարցնում, թե ինչ կարելի է անել այսօր Արցախում գտնվողների համար։ Մենք , իհարկե, մեզ համար որպես այլընտրանքային իշխանություն ծրագրեր, խնդիրներ ենք ձևերպում ու լուծումները պատկերացնում, բայց Արցախին օգնելու համար պետք է իշխանությունը գործողություն անի, որովետև իշխանությանն է պատկանում այդ դերակատարումը։ Ու քանի որ մենք հնարավորություն չունենք այդ գործողությունները կատարելու, դրա համար ենք ասում, որ մեր գլխավոր խնդիրն այստեղ իշխանափոխություն իրականացել է։ Եվ դատելով ամենից՝ մենք մեր հետևողական ջանքերով հասնելու ենք նպատակի իրագործմաը, որպեսզի փրկենք արցախահայություանը, Հայաստանի գոյությունն ապահովենք, նաև ՝զարգացում մեր երկրի համար»,-  հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։

Նրա խոսքով, եթե նախկինում  կար կարծիք, որ միջազգային հանրության շրջանում կար համաձայնություն առ այն, որ Նիկոլ Փաշինյանը պետք է մնա, ապա հիմա ակնհայտ է, որ բացի հայ ժողովրդից, նա արդեն ամբողջ աշխարհի համար է դուրս գրված։

«Աշխարհը հիմա նայում է այս հրապարակին և ուզում է հասկանալ, արդյո՞ք հայ ժողովուրդը կարող է  սեփական ջանքերով փոխել իրավիճակն ու չցեղասպանվել 21-րդ դարում։ Մեզանից է կախված,թե ինչպիսի ճակատագրին կարժանանանք»,- ասաց Թևանյանը։

Նա նաև հավելեց, որ դիմել էին գործարար աշխարհին՝ կա՛մ նախաձեռնությամբ, կա՛մ չխոչընդոտելով միանալ գործադուլին, և ընթերցեց իրենց պայքարին միացած ընկերությունների անունները։

Մանրամասները՝ տեսանյութում։