ՆԳ նախարարն ընդունել է Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի պատվիրակությանը․ անդրադարձ է կատարվել ԼՂ-ում տիրող իրավիճակին

Լուրեր

14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
Բոլորը

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) պատվիրակությանը՝ Թերեսե Մարիա Րիտտերի գլխավորությամբ։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը արձանագրել է, որ հանդիպումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղում շուրջ 120 000 բնակիչներ՝ ներառյալ կանայք, երեխաներ և տարեցներ, առերեսվում են իրենց կյանքի համար գոյութենական սպառնալիքի։ Նախարարը հավելել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների զանգվածային խախտումները սկսվել են դեռևս այն պահից, երբ Ադրբեջանն սկսել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ինն ամիս տևող շրջափակումը՝ փակելով Լաչինի միջանցքը և թույլ չտալով հումանիտար բեռների մուտքը, մարդկանց ազատ տեղաշարժը։ Նախարարը հույս է հայտնել, որ Եվրոպայի խորհուրդն ու միջազգային գործընկերները լուրջ քայլեր կձեռնարկեն ընդդեմ առկա սպառնալիքների և մարտահրավերների՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները և այլ ոճրագործությունները։

Խոսելով իրավապահ մարմիններում խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման մասին՝ նախարարը հայտնել է, որ ՆԳ նախարարությունն իր մանդատի շրջանակներում տարբեր ուղղություններով իրականացրել և շարունակում է իրականացնել ծավալուն բարեփոխումներ։ Նա կարևորել է Կոմիտեի պատվիրակության այցը նախարարություն և ձերբակալվածների պահման մի շարք վայրեր՝ արձանագրելով, որ դա հնարավորություն է ընձեռում նախարարությանը վերագնահատելու իրականացվող բարեփոխումներն ու դրանց արդյունավետությունը ու ապահովելու կոնվենցիոն պարտավորությունների կատարումը։

Թերեսե Մարիա Րիտտերը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ցավակցություններ է հայտնել վերջին օրերին ռազմական գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղում զոհերի կապակցությամբ և վստահեցրել նախարարին, որ ԽԿԿ-ն իր մանդատի շրջանակներում ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին։ Խոսելով ազատությունից զրկվածների պահման վայրեր այցերի մասին՝ Րիտտերը ներկայացրել է պատվիրակության նախնական նկատառումները։

Նա բարձր է գնահատել ՆԳ նախարարության և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների՝ ԽԿԿ-ի հետ համագործակցելու պատրաստակամությունը և արձանագրել, որ ՀՀ-ն զգալի դրական առաջընթաց է գրանցել նախորդ՝ 2019 թվականի այցից հետո։ Որպես հիմնարար փոփոխություններ կրած հարցեր՝ պատվիրակությունն առանձնացրել է ոլորտային իրավական հիմքերի որակական փոփոխությունը, ձերբակալվածների համար պարտադիր բժշկական զննության անցկացումը, ոստիկանության բաժինների մուտքերի/ելքերի տեսանկարահանումը, հարցաքննությունների պարտադիր տեսաձայնագրառումը, պարեկային ծառայողների համազգեստին ամրացվող տեսախցիկների առկայության պարտադիր պահանջը։

Պատվիրակությունը հատկապես մեծ առաջընթաց է համարում նախկինում տարածված «ոչ պաշտոնական զրույցի» շրջանակներում անձանց բաժանմունքներ հրավիրելու համակարգային պրակտիկայի բացառումը։ Իր ելույթում Թերեսե Մարիա Րիտտերը անդրադարձել է նաև ԽԿԿ-ի համար դեռևս խնդրահարույց կետերին։ Նախարարը վստահեցրել է, որ ԽԿԿ այցելությունների արդյունքում կազմված զեկույցը ևս հանդիսանալու է կարևոր ուղեցույց` արձանագրված դեռևս չլուծված խնդիրները հաղթահարելու և ձերբակալված անձանց իրավունքների լիարժեք պաշտպանությունն ապահովելու համար։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ներկայացուցիչը։
Սեպտեմբերի 12-22-ը պատվիրակությունը այցով Հայաստանի Հանրապետությունում էր, և դրա շրջանակներում կոմիտեի մանդատի ուժով դիտարկել է նաև ձերբակալվածներին պահելու վայրերը։