Տեղում իրավիճակը հեղհեղուկ է մնում․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը՝ Արցախի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հայտարարեց, որ տեղական հակաահաբեկչական գործողություններ է նախաձեռնել Ղարաբաղում՝ արձագանքելով էկոքաղաքացիական անձանց և չորս ոստիկանների ողբերգական մահվանը։ Միջադեպերը կապված են եղել ցամաքային ականների հետ, որոնք իրենց պնդմամբ տեղադրված են եղել հայկական զինված ուժերի կողմից։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց կազմակերպության գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Ենչան՝ ելույթ ունենալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի արտահերթ նիստում։

«Պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ Ադրբեջանը ռուսական խաղաղապահ ուժերին և Ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնին տեղեկացրել էր իր գործունեության մասին, որի նպատակն է եղել կանխել մեծամասշտաբ սադրանքը հայկական զինված ուժերի կողմից, չեզոքացնել նրանց ռազմական ենթակառուցվածքը և ապահովել նրանց դուրսբերումը և Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգի վերականգնումը։ Զարգացումները հանգեցրին ռազմական գործողությունների կտրուկ սրացմանը։ Ադրբեջանական ուժերը հատեցին շփման գիծը, մահվան դեպքերի մասին տեղեկություններ ստացվեցին, այդ թվում քաղաքացիական բնակչության շրջանում, ինչպես նաև մի քանի հազար մարդկանց տարհանումը Ղարաբաղի ներսում»,- նշեց Միրոսլավ Ենչան։

Նչա խոսքով՝ ռուսական խաղաղապահ ուժը, որ նույնպես զոհեր ունեցավ, արձանագրել է հրադադարի բազմաթիվ խախտումներ։ ՄԱԿ-ը, որը, նրա խոսքով, ներկա չէ շփման գծի երկայնքով կամ ռուսական մանդատի ներքո գտնվող այլ տարածքներում, ի վիճակի չէ հաստատել այս տարբեր պնդումներն ու մեղադրանքները։

«Թույլ տվեք, այնուամենայնիվ հիշատակել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ծայրահեղ մտահոգությունը այն առումով, որ վերջին շրջանում վերսկսվել են մարտական գործողությունները, որոնց պատճառով քաղաքացիական անձինք, այդ թվում երեխաներ են զոհվել։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տուրկը նույնպես մտահոգություն է հայտնել զինված ուժը քաղաքացիական անձանց նկատմամբ կրկին գործադրելու առթիվ։ Նա նշել է, որ շատ կարևոր է վերադառնալ խաղաղության գործընթացին և աշխատել համաձայնության ուղղությամբ, որի հիմքում կլինի մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը։

Գլխավոր քարտուղարը կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին խստագույնս հետևել 2020-ի հրադադարին և այդ տարվա նոյեմբերի 9-ի եռագույն հայտարարության համաձայն և շարունակել իրագործել իրենց պարտականությունները, հատկապես նրանք, որոնք կապված են միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային նորմերի հետ»,- ասաց նա։

Միրոսլավ Ենչան նշեց, որ Լեռնային Ղարաբաղում սրացումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ դրա նախորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով խիստ անհրաժեշտ առաքումներ էին տեղ հասել Լեռնային Ղարաբաղ՝ ցորեն, ալյուր և կարևորագույն բժշկական պարագաներ։

«Խորհրդի անդամները թերևս կհիշեն, որ վեջին ամսվա ընթացքում քաղաքացիական անձանց տեղաշարժի ազատության և մարդասիրական հասանելիության հարցերը լարվածության և կտրուկ քննարկումների աղբյուր են եղել Բաքվի և Երևանի միջև։ Գլխավոր քարտուղարը շարունակում է խորապես մտահոգված մնալ իրավիճակի սրացման հետևանքով, հետևանքներ, որոնք կապված են մարդասիրական փխրուն իրավիճակի հետ և բոլոր կողմերին կոչ է անում հրատապ կերպով ապահովել մարդասիրական օգնության անխոչընդոտ հասանելիությունը դրա կարիքն ունեցող քաղաքացիական անձանց։

Մենք նաև արձանագրում ենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մտահոգություն է հայտնել վերջին դեպքերի մարդասիրական հետևանքների վերաբերյալ տարածաշրջանում բնակվող առանց այն էլ խոցելի բնակչության համար։ Վերհիշելով, որ խիստ սահմանափակ է հիմնական պարագաների և բուժօգնության հասանելիությունը արդեն մի քանի ամիս Կարմիր խաչի միջազգային կոմիտեն գնահատել է, որ իրավիճակը հավանաբար կխորացնի նրանց տառապանքը»,- ասաց նա։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն ասաց, որ վերջին մի քանի օրերի զարգացումները պետք է տեսնել և դիտարկել հրադադարի կանոնավոր խախտումների, ընդհանուր օրինաչափությունների շրջանակում, որոնք մշտական են եղել։ «Թեև երեկ դադարել են մարտական գործողությունները, սակայն տեղում իրավիճակը հեղհեղուկ է, մենք նաև գիտակցում ենք, որ որպես դրական քայլ տեղի բնակչության քայլ տեղի բնակչության ներկայացուցիչները և Ադրբեջանի կառավարության կառավարությունը հանդիպել են մի քանի ժամ առաջ և նախնական քննարկում ունեցել։ Ավարտելով՝ կոչ ենք անում տևականորեն վերջ դնել բոլոր մարտական գործողություններին։ Իրավիճակի հետագա սրացումը կհանգեցնի մարդկային զոհերի, կորուստների և տառապանքի և կխափանի միջազգային աջակցություն վայելով ջանքերը»,- ասաց նա։

Միրոսլավ Ենչան շեշտեց, որ քաղաքացիական բնակչության պաշտպանությունը և նրանց էական կարիքները հոգալը, այդ թվում՝ նրանց իրավունքները պաշտպանելը պետք է գերակայություն լինի, նաև պետք է իրական երկխոսություն պետք է տեղի ունենա Ադրբեջանի կառավարության և տարածաշրջանի ներկայացուցիչների միջև՝ ապահովելով լիարժեք ներգրավումը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Սա, նրա խոսքով, ապագայի համար միակ կայուն ընթացքն է։

Մանրամասները՝ տեսանյութում։