Չի կարելի թողնել՝ ԼՂ էթնիկ զտման քաղաքականությունը Ադրբեջանը վարի Հայաստանի ձեռքերով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում անդրադարձավ այն տեղեկատվությանը, թե Հայաստանի Հանրապետությունը արգելել կամ փակել է մուտքը, որպեսզի տեղափոխվելու ցանկություն ունեցող ԼՂ քաղաքացիները չգան Հայաստան:

«Լաչինի միջանցքը 10 ամիս փակ է: Այդ ողջ ընթացքում, այս պահին էլ Լաչինի միջանցք տանող հայաստանյան ճանապարհները ոչ մի րոպե փակ չեն եղել և շարունակում են փակ չլինել: Սա շատ կարևոր արձանագրում է: Այսինքն՝ այսպիսի թեմա չի եղել:

Ավելին ասեմ՝ դեռ այս շաբաթվա մեկնարկին ես հանձնարարական եմ տվել, որպեսզի աշխատանքային խումբ ձևավորվի ԼՂ-ից տեղահանված անձանց, փախստականների հնարավոր խմբերին դիմավորելու, նրանց տեղավորելու, նրանց կեցության և կենցաղային պայմաններն ապահովելու համար»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ տարբեր սցենարներ են քննարկվել, ընդհուպ հյուրանոցների համարներ են ամրագրվել, մի քանի տասնյակ հազար մարդու համար կեցավայրեր են պատրաստվել:

«Մյուս կողմից, հարգելի՛ հայրենակիցներ, ես այս թեմայով ուզում եմ ձեզ հետ շատ բաց ու ազնիվ խոսել: Նախորդ շրջանի իմ ելույթներում Ադրբեջանին մեղադրել եմ այն բանի համար, որ նրանք ԼՂ-ն էթնիկ զտումների են ուզում ենթարկել: Այսինքն՝ երկար ժամանակ է՝ այս մեղադրանքով ենք մենք հանդես գալիս Ադրբեջանի դեմ: Եվ հիմա, երբ որ վերլուծում եմ իրավիճակը, հազար ներողություն եմ խնդրում, բայց այնպիսի տպավորություն եմ ստանում, որ ուժեր կան, որոնք ուզում են ԼՂ-ն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի պլանն իրականացնել այնպես, որ Ադրբեջանը մեղադրվելու առիթ չունենա: Այսինքն՝ ասի, որ այ, տեսե՛ք, Հայաստանը, ՀՀ-ն, Հայաստանի հանրությունը, ԼՂ հայությունն իրենք որոշեցին, որ ԼՂ-ում ոչ մի հայ չպետք է մնա, և որոշեցին ու դուրս եկան: Սա շատ վտանգավոր խոսույթ է:

Բայց, մյուս կողմից, իհարկե, ԼՂ-ի մեր հայրենակիցների անվտանգ տեղում գտնվելը և ապրելը մեր պարտականությունների մեջ է»,- ասաց նա:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ իրեն փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ հանրապետությունում 40 հազար ընտանիք տեղավորելու շուրջ նախապատրաստական աշխատանքներ են տարել:

«Ինչո՞ւ չենք ուզում սրա մասին ասել: Որովհետև մենք կարծում ենք, որ ԼՂ հայերը պետք է ապրեն իրենց տներում, իրենց հայրենիքում արժանապատիվ, անվտանգ պայմաններում: Հիմա այսօր՝ այս պահին, մեր գնահատականն այն է, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա»,- ասաց նա:

Վաևրապետի խոսքով՝ 1200-1300 երեխա գտնվում են ռուս խաղաղապահների կենտրոնակայանում, որոնց մասին հոգ է տարվում: Խնդիրը Լաչինի միջանցքի փակ լինելու մեջ է:

Վարչապետն հավելեց, որ մեկ այլ տեղեկություն էլ ունեն. «Նախորդ օրը շուրջ 10 հազար մարդ հրավիրվել է Ստեփանակերտի օդանավակայան, նրանց ասել են՝ եկեք, հնարավոր է, որ տեղափոխվեք ՀՀ: Հետո նրանց լուսանկարել են, տեսանկարահանել են, որից հետո ասել են, որ ՀՀ-ն թույլ չի տալիս, որ դուք տեղափոխվեք Հայաստան: Ինձ համար ակնհայտ է, որ սա արվում է Հայաստանում ներքաղաքական ցնցումներ ու քաոս առաջացնելու համար:

Առաջինը՝ ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակման առաջն ժամերից փոխվարչապետն ինձնից ստացել է հանձնարարական զբաղվել, կենտրոնացնել ռեսուրսներ քաղաքացիների հնարավոր հոսքերը կառավարելու և մարդկանց տեղավորելու, նրանց սննդի, կեցության, առողջապահության, հիգիենայի հարցերը կարգավորելու համար: Մենք այդ մասին չենք հայտարարել, որովհետև ՀՀ-ն ԼՂ հայաթափման քաղաքականություն չի վարում, այդ քաղաքականությունը վարում է Ադրբեջանը, և չի կարելի էմոցիոնալ վիճակում հայտնվել այն դիրքում, երբ ԼՂ էթնիկ զտման քաղաքականությունը Ադրբեջանն իրականացնի Հայաստանի ձեռքերով»:

Մանրամասները՝ տեսանյութում։