Հակաօրինական արարքներ թույլ տված բոլոր անձինք կենթարկվեն պատասխանատվության․ ՆԳՆ
Հասարակություն
21.09.2023 | 17:50ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Վերջին օրերին մայրաքաղաքում անցկացվող ակցիաների ժամանակ մասնակիցների կողմից արձանագրվում են տարբեր խախտումներ։
Հորդորում ենք զերծ մնալ հակաօրինական արարքներից, չոտնահարել այլոց իրավունքները։
ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում և շարունակելու է իրականացնել հասարակական կարգի պահմանմանն ու հասարակական անվտանգությանն ապահովմանն ուղղված միջոցառումներ։
Հակաօրինական արարքներ թույլ տված բոլոր անձինք կենթարկվեն պատասխանատվության։
Եվս մեկ անգամ կոչ ենք անում չխախտել օրենքն ու չոտնահարել այլոց իրավունքները»։