Փանիկ գյուղում կատարվածը սադրանք է ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության․ վարչապետը խոստանում է՝ մեղավորները կպատժվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
19.07.2018 | 11:22Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Շիրակի մարզի Փանիկ գյուղում ռուսական ռազմաբազայի զինվորների ռազմավարժանքի միջադեպին և նշեց, որ կատարվածն ինքը որակում է որպես սադրանք՝ ուղղված հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների դեմ։
«Դա անթույլատրելի միջադեպ է, դա համարում եմ սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության»,- ասաց գործադիրի ղեկավարը։
Վարչապետը նշեց, որ կատարվածի մեղավորները պետք է պատասխան տան․ «Իհարկե՛, դեռ խնդիր կա հասկանալու, թե ինչ ընթացակարգերով պետք է հետաքննվի այս միջադեպը։ Ես տեղյակ եմ, որ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում և հույս ունեմ, որ հետագա ընթացքը արդյունավետ կլինի»։
Մանրամասները՝ տեսանյութում։