ԵՄ երկրները դեռ որոշումներ չեն կայացրել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ

Լուրեր

30.05.2026 | 14:45
«Զվարթնոցում» ուղեբեռից հայտնաբերվել է 956 հազար եվրո․ 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ
30.05.2026 | 14:35
Ծաղկունքում 48-ամյա տղամարդը սպանել է ազգականին
30.05.2026 | 14:32
Իշխանությունը գիտի, եթե մասնակցության տոկոսը բարձր լինի, շատ վատ կլինի իրենց վիճակը. Սեֆիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 14:25
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների մասնակցությամբ ընտրական հանցագործությունների գործերը դատարանում են
30.05.2026 | 14:17
ՀՀ 3 քաղաքներում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.05.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
30.05.2026 | 13:33
Իոաննիսյանը չզրկվեց դիտորդական հավատարմագրումից, սակայն պարտավորվեց վերացնել Մարուքյանի մասին գրառումները
30.05.2026 | 13:21
Ռահիմ Սթերլինգը ձերբակալվել է թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով
30.05.2026 | 13:03
ԱԺԲ-ի քարոզարշավը Գյումրիում` ՈՒՂԻՂ
30.05.2026 | 12:53
Հունիսի 1-ին որոշ փողոցներ փակ կլինեն
30.05.2026 | 12:34
Սեպտեմբերից Հայաստանի կրթական համայնքին հասանելի կդառնան ChatGPT Edu-ն և Codex-ը
30.05.2026 | 12:05
Արման Ծառուկյանը և Քիլոն Ջիմիսոնը հայացքների մենամարտ են անցկացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 30-ի դրությամբ
30.05.2026 | 11:33
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Բարսելոնա»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

ԵՄ երկրները գնահատում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և դեռևս որոշում չեն կայացրել Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի արտաքին քաղաքականության հարցերի ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն:

Ստանոն մեկնաբանել է Եվրախորհրդարանում հնչած կոչերը Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։

«Ցանկացած պատժամիջոցների որոշում կայացվում է անդամ երկրների կողմից։ Անդամ երկրները գնահատում են ներկայիս իրավիճակը, որը ձևավորվում է Լեռնային Ղարաբաղում»,- ասել է նա։

Ստանոն ընդգծել է, որ Ղարաբաղում ստեղծված իրավիճակին հնարավոր արձագանքը պետք է լինի միջազգային, ինչի պատճառով ԵՄ երկրները խորհրդակցում են գործընկերների հետ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում։

«Այս փուլում անդամ երկրների կողմից որոշում չկա կոնկրետ միջոցառումների վերաբերյալ, որոնք ձեռնարկվելու են, դրանք գնահատման փուլում են գործընկերների հետ խորհրդակցություններից հետո։ Արձագանքը պետք է լինի միջազգային»,- նշել է Ստոնոն՝ կոչ անելով հետևել այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունենալիք քննարկումներին, որը նվիրված է լինելու Արցախում տիրող իրավիճակին։