Բանակցությունները մի քանի հարթությունով են տեղի ունենալու և ոչ միայն Եվլախում. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
Բոլորը

«Արցախի պաշտպանության ապահովմամբ, ապահովվում էր Հայաստանի անվտանգությունը, անկախությունը»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ Արցախին հասցված հարվածները մի քանի անգամ շատ ավելի ծանր ազդեցություն են ունենում Հայաստանի անվտանգային ու պաշտպանական համակարգի վրա, քան կարելի է դա պատկերացնել։

«Այն իրավիճակը, որ այսօր ստեղծվել է Արցախում, շատերը, հատկապես ՀՀ իշխանությունները փորձում են բացառապես ներկայացնել որպես Հայաստանից դուրս գտնվող խնդիր։

Այն մարդիկ, ովքեր այս ընթացքում կրկնում էին՝ Արցախում տեղի ունեցողը բացառապես Արցախին ու արցախցիներին վերաբերող հարց է, առաջիկայում իրենց մաշկի վրա զգալու են ադրբեջանական ագրեսիայի, սադրանքների ողջ էությունը։ Արցախը միջնաբերդ է դեպի Հայաստան, բոլոր այն ծանր, բարդագույն իրավիճակները, որոնք մենք այսօր տեսնում ենք, ավտոմատ փոխանցվելու են Հայաստանին»,- նշեց Աբրահամյանը։
Պատգամավորի դիտարկմամբ՝ պատահական չէ, որ հենց այս օրերին, երբ Ադրբեջանը ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ, Թուրքիան ու

Ադրբեջանը ակտիվացրեցին «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հարցերը՝ պնդելով, որ ամեն գնով հասնելու են դրան։
Անդրադառնալով այսօր Եվլախում Արցախի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպմանը, Աբրահամյանը նշեց, որ պատահական չէ ընտրված հենց սեպտեմբերի 21-ը. «Ադրբեջանի համար այս օրը ընտրված է։ Օպերացիան էլ հենց այդպես էր նախատեսված, որ սեպտեմբերի 21-ին ավարտված լինի ու բանակցություններն այդ օրը տեղի ունենան, քանի որ Ադրբեջանը փորձում է ոչնչացնել բոլոր այն խորհրդանիշները, որոնք Հայաստանի և Արցախի համար բնութագրել են ազատություն, անկախություն, անվտանգություն։ Այդ հադիպումը հենց այսօրը կազմակերպելը նպատակ ունի նաև բարոյապես ոչնչացնելու այն, ինչն այս իշխանությունները երկար ժամանակ անում են։

Որքան տեղյակ եմ, այդ բանակցությունները մի քանի հարթությունում են տեղի ունենալու և ոչ միայն Եվլախում, մի քանի մակարդակում, քանի որ ստեղծված իրավիճակում մի կողմից թվում էր՝ ամեն ինչ շատ ակնհայտ է, թե ինչ է տեղի ունենալու, մյուս կողմից դետալային առումով խնդիր կա ճշտելու, թե ինչ է լինելու։
Այսօր մարտադաշտում մեծ թվով մեր հերոսների մարմիններ են, որոնք դուրս էլ չեն բերվել։
Այդ հանդիպումները ենթադրում են մարդասիրական բնույթի, մեր հեորսների մարմինները այնտեղից դուրս բերելու խնդիրներից մինչև Արցախի ապագայի հետ կապված որոշակի հստակություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։