Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավորներ պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ալիևի դեմ
Քաղաքականություն
21.09.2023 | 16:24Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավորներ միացել են Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջին։ Այս մասին X-ում գրառմամբ հայտնել է Եվրախորհրդարանի պատգամավոր, անվտանգության և պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն։
«Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավորներ հետևում են ինձ՝ պահանջելու Եվրոպայից պատժամիջոցներ կիրառել Իլհամ Ալիևի վարչակարգի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի դեմ հարձակման համար»,- գրել է պատգամավորը։
Էմմա Չոբանյան