«Մայրս Ձեզ փող է տվել, որ ինձ բանակից ազատի». «Սրիկա, ստում ես». լեզվակռիվ Օհանյանի և նահատակվածի հոր միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Բոլորն էլ սխալներ ունեցել են։ Ես ինձ համար կարող եմ պատասխան տալ, ես իմ կառավարման ժամանակ գիտեմ ինչի եմ հասել նախարարությունում, ինչից եմ սկսել և ուր եմ հասել․ սկսել եմ հասարակ պատրաստությունից, պաշտպանության կազմակերպումից, վերջացրած զորահանդեսներով։ Եռաբլուրում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նրա և զոհված զինծառայողներից մեկի հոր միջև լեզվակռիվ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վերջինս ասաց, որ Օհանյանի պաշտոնավարման ժամանակ համատարած կոռուպցիա է եղել բանակում։

«Իմ մայրը անձամբ Ձեզ փող է տվել, որ ինձ բանակից ազատի, երբ որ վիրավորված եմ եղել Հորադիզում։ Ես դրա մասին իմացել եմ 4 տարի հետո։ Ավելի լավ է ես այն ժամանակ զոհված լինեի, քան թե այսօր իմ որդին զոհված լիներ»,- նշեց զոհված զինծառայողի հայրը։
«Սուտ ես ասում, դու սրիկա ես։ Կներես այդ բառի համար, բայց դու սրիկա ես, ստում ես»,- ասաց Օհանյանը։

«Ով որ փող է վերցրել, նա է սրիկա»,- հակադարձեց զոհված զինծառայողի հայրը։

Մանրամասները՝ տեսանյութում։