Լեռնային Ղարաբաղում հրադադարը դրական նորություն է և պետք է պահպանվի. Լեո Դոքերթի
Քաղաքականություն
20.09.2023 | 21:11Լեռնային Ղարաբաղում հրադադարը դրական նորություն է և պետք է պահպանվի։ Այս մասին X-ում գրել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին։
«Միացյալ Թագավորությունը շարունակում է կոչ անել բոլոր կողմերին զերծ մնալ էսկալացիոն գործողություններից, ներգրավվել կառուցողական բանակցությունների մեջ՝ ապահովելու կայուն խաղաղություն և հեշտացնել հումանիտար մուտքը տարածաշրջան»,- գրել է բրիտացի պաշտոնյան:
A ceasefire in Nagorno-Karabakh is positive news and must be upheld.
The U.K. continues to urge all sides to refrain from escalatory actions, engage in constructive talks to secure lasting peace, and facilitate humanitarian access to the region.
— Leo Docherty MP (@LeoDochertyUK) September 20, 2023