Ինչ է կատարվում կառավարության և վարչապետի կեցավայրի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.04.2026 | 23:30
Հրդեհ Թաիրով բնակավայրում. այրվել է ավտոմեքենա
06.04.2026 | 23:19
Թուրքական դատարանը արդարացրել է կինոռեժիսոր Ռոջհիլաթ Աքսոյին Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրման գործով
06.04.2026 | 23:10
Կանխվել է ծանր հանցագործություն․ Քրեական ոստիկանության բացահայտումը
06.04.2026 | 23:00
Թեհրանը հայտարարում է, որ Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունները հարթել են թյուրըմբռնումները
06.04.2026 | 22:50
ՀԷՑ-ը կսուբսիդավորի բազմազավակ աշխատակիցների էլեկտրաէներգիայի ծախսերը
06.04.2026 | 22:42
Վարորդները ձեռնարկելու են համապատասխան միջոցներ ուղեվարձի պատշաճ գանձումն ապահովելու նպատակով. հայտարարություն
06.04.2026 | 22:29
Իրանը հայտարարել է, որ թիրախավորել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված նավեր
06.04.2026 | 22:16
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.04.2026 | 22:03
Թրամփը չի ստորագրել Իրանի հետ հրադադարի համաձայնագրի առաջարկի տակ. Սպիտակ տան պաշտոնյա
06.04.2026 | 21:49
Կառավարությունը սպորտի զարգացման գործընթացն ավելի հասցեական և արդյունավետ է դարձնելու․ Փաշինյանը՝ լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը
06.04.2026 | 21:37
«Ցինիզմ է»․ չծառայած «բարձրակարգ տղա»-ի մասին Քոչարյանի խոսույթի արձագանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 21:27
Հանձնառու ենք պատշաճ պայմաններ ապահովել մարզիկների համար՝ միշտ նոր հաղթանակներ գրանցելու անխախտ նպատակադրմամբ. ԿԳՄՍ նախարար
06.04.2026 | 21:15
293 հայտնի և անհայտ անուն․ ինչ ցուցակով է ՔՊ-ն գնում ընտրության և ով չի լինի հաջորդ գումարման խորհրդարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 21:00
Կրեմլն ուզում է Իվանիշվիլիի մոդելը կիրառել ՀՀ-ում․ ՌԴ-ն այսպիսով ագրեսիա է իրականացնում ՀՀ-ի նկատմամբ․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 20:43
Բիձինա Իվանիշվիլին ընդունել է Ալիևին. հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
Բոլորը

Սեպտեմբերի 19-ից ադրբեջանական զինուժը հարձակվել է Արցախի Հանրապետության վրա։ Կիրառվում է ծանր զինտեխնիկա, հայկական կողմը մարդկային և տարածքային կորուստներ ունի։ 

Ժամը 03:00-ի դրությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ստացած տեղեկատվության համաձայն, խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ։

Արցախում սկսված ռազմական գործողություններից հետո Երևանում բողոքի ակցիաներ են սկսվել։ Ընդդիմությունն արդեն մեկ օր Հանրապետության հրապարակում պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Իշխանությունները կառավարական գլխավոր մասնաշենքի մոտ ոստիկանական ուժեր են կենտրոնացրել, երեկ գիշեր նաև լուսաձայնային նռնակներ են կիրառվել։ Ընդդիմության ներկայացուցիչ Անդրանիկ Թևանյանն այսօր առավոտյան հայտարարել է բողոքի ակցիաները շարունակելու մասին։ Ժամը 19։00-ին նախատեսվում է հանրահավաք Հանրապետության հրապարակում։

Ոստիկանական ուժեր են կենտրոնացված նաև Պռոշյան փողոցում։ Այստեղ են գտնվում կառավարական առանձնատները, որտեղ բնակվում են վարչապետն ու նրա ընտանիքը։ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ ՀՀ-ին սադրանքներով չեն կարողանալու ներգրավվել ռազմական գործողություններին։ Սա հարուցել է նրա հրաժարականը պահանջողների զայրույթը։ 

Նշենք, որ ոստիկանական ուժեր կան կենտրոնացված նաև նախագահական նստավայրի դիմաց, որտեղից աշխատում է Նիկոլ Փաշինյանը, իսկ ԱԺ շենքի դիմաց միայն ամենօրյա ծառայություն իրականացնող ոստիկաններն են։

Մանրմասները՝ տեսանյութում։ 

Նարեկ Կիրակոսյան