Կարմիր խաչը անհրաժեշտ պարագաներ է փոխանցել Արցախի երկու հիվանդանոցներին․ Զառա Ամատունի
Երեկ Արցախի երկու հիվանդանոցներին Կարմիր խաչը բժշկական անհրաժեշտ պարագաներ է փոխանցել։ Այս մասին Factor.am-ին փոխանցեց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
«Մենք չենք կարող մանրամասնել, այս պահին կարող եմ ասել, որ այդ պարագաները վերաբերում են հրազենային վնասվածքների բուժմանը»,- ասաց Ամատունին։
Նրա խոսքով` անհրաժեշտ բժշկական պարագաները բուժհիմնարկներին տրամադրվել են Արցախի գրասենյակի պահեստում եղած միջոցներից, նոր խմբաքանակ Հայաստանից կամ այլ ճանապարհով Արցախ չեն հասցրել։
Անի Թամրազյան