Հայկ Դեմոյանը հրապարակել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին հասցեագրված նամակը

Լուրեր

13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
Բոլորը

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» նախկին  տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին հասցեագրված նամակը, որը ներկայացնում են ք ստորև.

 

Հայտնի միջադեպից երեք օր առաջ, հունիսի 23-ին, Արարատ Միրզոյանին ուղղված իմ նամակ-ուղերձն այս անգամ ստիպված եմ հղել բաց նամակի տեսքով՝ ակնկալելով շուտափույթ արձագանք կառավարության կողմից: Նշեմ, որ մինչ օրս կրթության և գիտության նախարարությունը որևէ հստակ դիրքորոշում չի որդեգրել և որևէ լուծում չի առաջարկել իմ կարգավիճակի և թանգարանում որոշ անձանց կողմից թույլ տված գործողությունների կապակցությամբ: ՀՑԹԻ շուրջ ստեղծված իրավիճակը պահանջում է շուտափույթ լուծումներ՝ նոր միջադեպերից խուսափելու համար…
Նշեմ նաև, որ փոխվարչապետը, մինչ իմ պաշտոնավարումը, աշխատել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել Հայոց ցեղասպանության թեմայով:

Արարատ բարև

Հուսամ ամեն ինչ կարգին է քո մոտ անցումնային այս դժվարին փուլում: Մեր նախկին համագործակցությունը հաշվի առնելով, ինչպես նաև անտեղի լարվածությունից ու թյուրիմացությունից խուսափելու անհրաժեշտությունից ելնելով, այս նամակ-հաղորդագրությունս հասցեագրում եմ քեզ: Այս պահին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ստեղծված անորոշ ու լարված իրավիճակը ամեն պահի կարող է վերաճել խիստ անցանկալի մի իրադրության, որի արձագանքները ցավոտ ու վարկաբեկիչ կարող են լինել բոլորիս համար: Ես ձեռնպահ եմ մնում կտրուկ հայտարարություններից և չեմ դիմում որևէ գործողությունների, լիովին հասկանալով նաև ձեր վիճակն ու ստեղծված իրադրությունը: Միաժամանակ, ինձ համար առնվազն անհասկանալի է ԿԳՆ-ի ու Արայիկի բռնած դիրքը իմ ու ՀՑԹԻ հանդեպ: Վարչապետին ուղղված նամակում հանգամանալիորեն նկարագրել եմ իրավիճակը, սակայն բաց տեքստով չէի կարող շարադրել որոշ դրվագներ, որոնց հանրայնացնումը ներկա իրավիճակում կարող է հանգեցնել լուրջ ու անցանկալի հետևանքների: Պատմելու ու մանրամասնություններ ներկայացնելու հրատապ անհրաժեշտություն կա այս պահին: Դա կարող է մեղմել իրավիճակը և շատ անորոշ ու մութ հարցերի հստակ պատասխաններ տալ: Եթե կա որևէ դիրքորոշում կոնկրետ իմ պահով, խնդրեմ, պատրաստ եմ լսել ու քննարկել ցանկացած կարծիք և նույնիսկ մեղադրանք՝ բաց ու հրապարակային ձևաչափով: Կարծում եմ, որ մեր հանդիպումը կարող է շատ հարցերի պատասխանը տալ ու կկարողանանք խուսափել վտանգավոր ու անցանկալի զարգացումներից:

ՀԴ