Հաջորդ ցեղասպանությունը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետությունում. կույր մի՛ եղեք. Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
Բոլորը

«ՀՀ իշխանությունների դիրքորոշումը Արցախի Ադրբեջանի կազմում ճանաչելու, նշաձողը մեծ չափով իջեցնել, նույնիսկ ինքնորոշման իրավունքի մասին չխոսելը առիթ են տվել այդ 3 ուժերին, որպեսզի Արցախը մղեն դեպի ադրբեջանական հպատակեցում և ցեղասպանություն:

Այս շրջափակումը, պաշարումը, սովամահությունը, ռազմական ագրեսիան կանաչ քարտ է ստացել և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի, և՛ Եվրամիության կողմից: Եթե ոչ ուղղակիորեն նրանցից ոմանց կամ մեկի կողմից, ապա առնվազն անուղղակիորեն նրանք շատ լավ գիտակցում էին, թե ինչ քայլի են գնում, որովհետև պարտադիր կերպով բոլորը մեզ մղել և մղում են դեպի ադրբեջանական հպատակեցման և ցեղասպանության՝ քաջ գիտակցելով, թե դեպի ուր է մղում»,- հանդես գալով տեսաուղերձով՝ այս մասին նշեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Արտակ Բեգլարյանը ներկայացրեց մի քանի քայլեր, որ պետք է ձեռնարկի Հայաստանը.

«Առաջին ՀՀ-ն պետք է դիմի անհապաղ կերպով ՄԱԿ-ի անդամ երկրներին, ծանուցի, որ ցեղասպանություն է ընթանում Ցեղասպանության կոնվենցիայի բոլոր կետերով առնվազն 2-րդ և 3-րդ կետերով Արցախում և իր միջազգային պարտավորությունների շրջանակներում պարտավոր է առավելագույնս անել Արցախում ցեղասպանությունը կասեցնելու և այնուհետև Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար:

Երկրորդ. ՀՀ-ն պետք է անհապաղ կերպով հայտարարի, որ հաշվի առնելով ցեղասպանական քաղաքականությունը և հենց ընթացող արյունալի և սովամահության կերպով դրսևորությունը որևէ կերպ չի պատեկարցնում Արցախի ժողովրդի հպատակեցումը և իրավունքների ու անվտանգության պաշտպանությունն ու ապահովումն ադրբեջանական լծի ներքո, հետևաբար ճանաչում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն և ամեն ինչ անելու է Արցախի ժողովրդի արտաքին ինքնորոշման իրավունքի պաշտպանության և առաջ մղման ուղղությամբ:

Երրորդ. ՀՀ-ն պետք է անհապաղ կերպով դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Ֆրանսիայի և այլ համախոհ երկրների միջոցով անհապաղ, հրատապ նիստ հրավիրելու և գործնական, կոշտ բանաձև ընդունելու, որտեղ գործնական միջոցներ կկիրառվեն Ադրբեջանի դեմ, այդ թվում՝ հստակ պատժամիջոցներ, միջազգային ինտերվենցիայի հնարավորություն թե՛ անվտանգային, թե՛ քաղաքական, թե՛ հումանիտար, որովհետև ակնհայտ է, որ ռուս խաղաղապահների անվտանգության երաշխիքներն ընդհանրապես արդեն չեն գործում, նույնիսկ ռազմական առումով:

Չորրորդ. ՀՀ մեր հայրենակիցներին հորդորում եմ՝ բոլոր հնարավոր ձևերով, այդ թվում՝ զանգվածային ակցիաներով ձեր կամքը դրսևորեք, որ բոլորդ տեր եք Արցախի ժողովրդին և ամեն ինչ անելու եք Արցախի ժողովրդի պաշտպանությունը ապահովելու համար և հարկադրելու ՀՀ իշխանություններին իմ նշած քայլերը կատարելու:

Հինգերորդ. ՀՀ մեր հայրենակիցները կարող են ՄԱԿ-ի 5 մշտական անդամ բոլոր երկրների դեսպանատները շրջափակել և լրիվ պաշարման ենթարկեն և պահանջեն գործնական միջոցներ թե՛ անհատապես, թե՛ հավաքական առումով պաշտպանելու Արցախի ժողովրդին և կասեցնելու ցեղասպանությունը:

Վեցերորդ. Սփյուռքի մեր հայրենակիցները բոլոր իրենց երկրներում պետք է մասսայական ակցիաներ անեն, շրջափակեն կառավարությունները, արտաքին գործերի նախարարությունները և պահանջեն օր առաջ գործնական քայլեր:

Այլևս ժամանակ չկա, սա Արցախի վերջի սկիզբն է: Խնդրում եմ՝ բոլորդ արեք ձեր առավելագույնը, ձեր եղբայրներն ու քույրերը, ձեր զավակները, մայրերը մորթվում են այստեղ: Ձեր հայրենիքն ու արժանապատվությունը մորթվում է այստեղ: Ձեր անվտանգությունն ու ինքնությունը մորթվում է այստեղ: Եվ դուք լռո՞ւմ եք այդտեղ: Խնդրում եմ՝ կանգնեք և պահանջեք աշխարհից ու Հայաստանի Հանրապետությունից՝ անել առավելագույնը: Հաջորդ ցեղասպանությունը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետությունում»,- նշեց Բեգլարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։