Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին Արցախում ագրեսիայի հարցում
Քաղաքականություն
19.09.2023 | 21:10Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ունեցած ելույթում իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին՝ Արցախում ռազմական ագրեսիայի իրականացման գործում։
«Ղարաբաղն Ադրբեջանի հողն է։ Սրանից բացի այլ կարգավիճակի պարտադրումը չի ընդունվի»,- հայտարարել է նա՝ Հայաստանին մեղադրելով «սադրանքներ» իրականացնելու մեջ։
«Հայաստանը չկարողացավ պատշաճ կերպով օգտագործել պատմական հնարավորությունը։ Մենք ակնկալում ենք, որ նա կկատարի իր խոստումները»,- հայտարարել է Էրդողանը։
Էմմա Չոբանյան