Ադրբեջանը հայտարարել է Արցախում «հակաահաբեկչական օպերացիա» իրականացնելու մասին․ ռուս խաղաղապահները տեղեկացված են

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով հայտարարել է Արցախի դեմ իրականացվող հերթական ռազմական ագրեսիայի մասին։

Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ «իրականացվում է տեղային բնույթի հակաաբեկչական գործողություն»։ Հաղորդվում է, որ «գերճշգրիտ զինատեսակների կիրառմամբ գործողությունների շրջանակում շարքից հանվում են Արցախի ՊԲ-ի դիրքերը, դրանց երկարաժամկետ կրակակետերը, ինչպես նաև մարտական ​​միջոցներն ու ռազմական օբյեկտները»։

Նշվում է նաև, որ, իբր, քաղաքացիական բնակչությունն ու ենթակառուցվածքային օբյեկտները հարձակման չեն ենթարկվում։

Ի դեպ, Բաքուն պաշտոնապես հայտնում է նաև, որ իր գործողությունների մասին տեղեկացրել է ռուս խաղաղապահներին։

«Կատարվող գործողությունների մասին տեղեկացվել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և թուրք-ռուսական մոնիթորինգի կենտրոնի ղեկավարությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ՝ Factor.am-ը հայտնել էր, որ Արցախում հակառակորդը դիմել է լայնամասշտաբ սադրանքի․ Ստեփանակերտի մեր աղբյուրները հայտնում են ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծության մասին։