Լաչինով ու Աղդամով բեռներ անցան․ ինչ է սպասվում Արցախում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.07.2026 | 10:48
Ավելի քան 500 ուկրաինական ԱԹՍ-ներ հարձակվել են Ղրիմի ու ՌԴ-ի շրջանների վրա․ Ղրիմում բլեքաութ է
06.07.2026 | 10:39
Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին․ փրկարարները հեռացրել են քարերը՝ վերականգնելով երթևեկությունը
06.07.2026 | 10:27
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 11 մարդ զոհվել է, տասնյակները՝ վիրավորվել
06.07.2026 | 10:21
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
06.07.2026 | 10:13
Մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ․ «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
06.07.2026 | 09:53
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
06.07.2026 | 09:50
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
06.07.2026 | 08:56
Խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը
06.07.2026 | 07:35
Նեյմարը հայտարարեց Բրազիլի հավաքականից հեռանալու մասին
06.07.2026 | 07:07
ԱԱ-2026. Բելինգեմի դուբլն օգնեց Անգլիային դուրս գալ քառորդ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.07.2026 | 04:08
ԱԱ-2026. Բրազիլացիները լքեցին պայքարը, Հոլանդը` հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.07.2026 | 22:44
Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկվել է
05.07.2026 | 20:00
Վերջին շրջանում բախվել եմ մեծ ծավալի ատելության խոսքի, տարանջատումն ավելի է խորացել․ արցախցի բլոգեր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.07.2026 | 16:43
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
05.07.2026 | 15:19
«Ռեալը» հայտարարեց ևս մեկ տրանսֆերի մասին
Բոլորը

Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական կողմը հաղորդեց, որ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը հումանիտար օգնություն է տեղափոխել Ստեփանակերտ՝ Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով միաժամանակ։

Ավելի ուշ տեղեկությունը հաստատեց նաև հայկական կողմը։ Արցախի տեղեկատվական շտաբը փոխանցեց, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների միջոցով Ստեփանակերտ է տեղափոխվել շուրջ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ ռուսական, շվեյցարական արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ։

Արցախցիներն Աղդամի ճանապարհով ուղարկված մարդասիրական բեռը հանգիստ են ընդունել՝ ասում է Ստեփանակերտից Գիտա Խաչատրյանը և բացատրում՝ պատճառն այն է, որ ապրանքներն ադրբեջանական ծագման չեն։

Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների առաջարկն ընդունելու մասին Արցախի իշխանությունը հայտարարեց երեկ: Կառավարությունը պարզաբանել էր՝ ոչ միշտ է հաջողվում ապահովել կտրոնային համակարգով նախատեսված քաղաքացուն օրական հասանելիք 200 գրամ հացը, և խորացող ճգնաժամը հաշվի առնելով է առաջարկն ընդունվել։

Արցախի լիակատար շրջափակումից հետո ադրբեջանական կողմը մի կողմից թույլ չի տալիս հայկական բեռնատարների մուտքն Արցախ՝ զուգահեռ պնդելով, թե ոչ մի շրջափակում չկա, մյուս կողմից՝ պարբերաբար առաջարկ էր հնչեցնում Ստեփանակերտ մարդասիրական օգնություն տեղափոխել Աղդամի ճանապարհով։ Արցախում տևական ժամանակ այս առաջարկին դեմ էին արտահայտվում, սակայն Լեռնային Ղարաբաղում նոր նախագահի ընտրությունից մեկ օր անց Աղդամով մեկ բեռնատար մուտք գործեց Ստեփանակերտ, որին պետք է հաջորդեր Լաչինի միջանցքի գործարկումը, սակայն քննարկումները որևէ արդյունք չունեցան։

Տիկին Գիտան, այդուհանդերձ, մտահոգված է՝ որքան էլ ստեղծված ծանր պայմաններում այդ ճանապարհով օգնություն ընդունել են, միևնույն է, սա կարող է Ադրբեջանի ինտեգրացիայի օրակարգի սկիզբ լինել։

Արցախի այս որոշման առնչությամբ Հայաստանից որևէ արձագանք դեռևս չկա, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, արձանագրելով ճանապարհների համաժամանակյա գործարկման փաստը, X-ի իր էջում գրել է, թե ամբողջ միջազգային հանրությունը ևս մեկ անգամ ականատես եղավ, որ չկա շրջափակում։

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը սա համարում է ադրբեջանական դիվանագիտության հաղթանակ, միևնույն ժամանակ, շեշտելով, որ ստեղծված իրավիճակում, երբ միջազգային հանրությունը միաձայն խոսում էր նաև այդ ճանապարհի գործարկումից, դժվար է պատկերացնել, թե Արցախի իշխանությունն ինչպես պետք է խուսափեր այդ որոշումից։

Իսկ թե ինչպես Արցախի նոր ձևավորված իշխանությունը, որն արդեն նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին խիստ քննադատում էր Աղդամի ճանապարհի հնարավոր գործարկման համար, որոշեց գնալ այդ քայլին, մեզ պարզել չհաջողվեց․ Արցախից որևէ պաշտոնյա մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց։

Արցախ Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով հումանիտար բեռների մուտքն արդեն ողջունել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ միաժամանակ կարևորելով Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև բանակցությունների սկսումը տեղի բնակչների իրավունքների և անվտանգության վերաբերյալ, որոնց ԵՄ-ն պատրաստ է աջակցել։ Երեկ Արցախի տեղեկատվական շտաբը նաև հայտնեց, որ միջնորդներն աշխատանք են տանում՝ Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան