Հարցում Վալլեքս խմբի «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին  պետական աջակցություն ցուցաբերելու կապակցությամբ․ ՀԲՃ

Լուրեր

13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
Բոլորը

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռությունը հարցում է ուղղել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, որի պատճենը ներկայացվել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հարցումը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը․

Պարոն Ավինյան, հուլիսի 13-ին տեղեկացանք, որ Ձեր որոշմամբ՝ «Արմենիան Քափըր Փրոգրամ» (Էյ-Սի-Փի) ՓԲԸ-ի կողմից Հայաստանում նոր պղնձաձուլարանի կառուցման ծրագրի նախապատրաստման աշխատանքներին պետական աջակցության ապահովման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ: Ցավով ենք արձանագրում, որ վարչակարգի փոփոխությունից հետո տնտեսական ու բնապահպանական հարցերի շուրջ նախորդ վարչակարգերի աշխատանքին նմանվող գործելակերպ է դրսևորում նոր կառավարությունը: Մասնավորապես ճիշտ այսպես 2001թ. կառավարությունը գույժեց Թեղուտում Լալվարի անտառները հանք դարձնելու որոշումը, և հենց կառավարության անդամ` ֆինանսների փոխնախարար Գագիկ Արզումանյանը դարձավ Էյ-Սի-Փի ընկերության տնօրենը և Թեղուտի շահագործման աղետալի ու ապօրինի ծրագրի ղեկավարը: Երեք տարի Թեղուտի հանքը շահագործելուց հետո Վալլեքսը փաստի առջև է կանգնեցրել հանրությանը` իր ստեղծած էկոլոգիական աղետով ու տոննաներով թունահարույց թափոններով լի պոչամբարի վթարայնությամբ: «Վալլեքս» խմբի ընկերություններն այն աստիճանի անվստահելի են, որ մեկ այլ պետության` Դանիայի արտահանումների խթանման պետական գործակալությունն է խզել դրա հետ կնքված վարկի երաշխավորման պայմանագիրը, քանի որ Վալլեքսը պարզապես չի կատարել պայամանագրով նախատեսված իր պարտականությունները: Հատուկ հիշեցնում ենք, որ Ալավերդին ու շրջակա համայնքները  արդեն շուրջ քսան տարի թունավոր գազերով լցնող Էյ-Սի-Փի ընկերությունը վայելել է Հայաստանի ժողովրդի կողմից այդքան չսիրված ու անհնազանդ ցույցերով տապալված Սերժ Սարգսյանի անձնական ու պաշտոնեական բարձր հովանավորությունը: Այս ընկերությունը, ինչպես և «Վալլեքս» խմբի բոլոր ընկերությունների օֆշորային գրանցման շնորհիվ շղարշված են բաժնետերերի անհայտությամբ: Ստացվում է, որ կառավարությունը որոշել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել անհայտ սեփականատերերով անվստահելի մի ընկերության:

 

Մյուս կողմից, պետական ֆինանսական աջակցություն ենթադրող նման խոշոր ու պետության համար խիստ ծախսատար որոշման համար կառավարությունը պարտավոր էր նախ պատվիրել իրավիճակի գնահատական (due diligence)։ Այն որպես կանոն անում են նեղ մասնագետներ և ներառում են տվյալ ընկերության և նրա հետ փոխկապակցված խմբի անդամ ընկերությունների գործունեության ինչպես ֆինանսական, այնպես էլ տեխնիկական, փաստացի գործունեության, նախկինում պետությանն ու տեղի համայնքներին տված վնասի կամ օգուտի, օրենսդրական պարտավորությունների` այդ թվում` բնապահպանական պարտավորությունների կատարման, պետության ու հանրության հետ թափանցիկ գործելակերպի և նմանատիպ բազմաթիվ այլ հարցեր: Մասնավորապես «Վալլեքս» խմբի ընկերությունների խիստ խնդրահարույց գործունեությունից է նաև Արցախում ահռելի ծավալներով հանքարդյունաբերական գործունեությունը և դրանից գոյացած շահույթի` հանրությանն անհայտ եղանակներով տնօրինումը: Կառավարությունն այնուհետև պետք է իր կատարած իրավիճակի գնահատմանը վերաբերող բոլոր փաստաթղթերը ներկայացներ ԱԺ-ին և հանրությանը` նախքան որևէ որոշում կայացնելը:

 

Խնդրում ենք հանրությանը ներկայացնել պարզաբանումներ հետևյալ հարցերի շուրջ.

  1. Ինչու է կառավարությունը որոշում կայացրել ֆինանսապես աջակցել «Վալլեքս» խմբի ընկերություններից մեկին։
  2. Արդյոք կառավարությունը պատվիրել է վերը հիշատակված իրավիճակի գնահատում (due diligence), եթե այո խնդրում ենք դրան առչվող բոլոր փաստաթղթերը հրապարակային դարձնել: Հիշեցնում ենք, որ Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի համաձայն պետական պաշտոնյաները պարտավոր են հրապարակել շրջակա միջավայրին վերաբերող բոլոր տեղեկությունները:

 

Եթե իրավիճակի գնահատական փաստաթուղթ գոյություն չունի, պահանջում ենք չեղարկել աշխատանքային խումբ ստեղծելու որոշումը, քանզի դրա մասին ընդունված որոշումը ենթադրում է, որ այն ստեղծված է արդեն իսկ աջակցություն ցուցաբերելու համար և քննարկման պիտի դրվեն աջակցության ձևերը, իսկ վերը նշված իրավիճակի գնահատումն աշխատանքային նման կազմի կարողությունների շրջանակում չէ: Կառավարությունից նաև պահանջում ենք հանրության դատին ներկայացնել Էյ-Սի-Փի ընկերության և ընդհանրապես «Վալլեքս» խմբի ընկերությունների գործունեության գնահատական և հանրությունից հայցել մեր` ժողովրդի փողերով այդ խմբին ֆինանսական աջակցություն ցույց տալու հարցը: