Ադրբեջանի ԱԳՆ-ն հավաքել է օտարերկրյա դիվանագետներին՝ Հայաստանին պահանջներ և Արցախին «համաներման» պայման ներկայացնելու

Լուրեր

20.06.2026 | 13:33
Նավթի գներն աճել են
20.06.2026 | 13:16
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
20.06.2026 | 12:56
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը CSIS-ում ներկայացրել է հայ-ամերիկյան համագործակցության նոր ուղղությունները
20.06.2026 | 12:34
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
20.06.2026 | 12:14
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.27%-ով
20.06.2026 | 11:55
Զելենսկին սպառնացել է խոցել Բելառուսում տեղակայված՝ ռուսական հարձակումներին աջակցող սարքավորումները
20.06.2026 | 11:36
Թրամփը ներկայացրել է Կատարի նվիրած 400 մլն դոլարանոց Air Force One ինքնաթիռը․ դեմոկրատներն այն կաշառք են որակել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.06.2026 | 11:22
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 20-ի դրությամբ
20.06.2026 | 11:02
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
20.06.2026 | 10:36
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
20.06.2026 | 10:12
1-ամյա երեխայի մահվան գործով նախաքննությունն ավարտվել է. խորթ մայրը կալանավորված է․ ՔԿ
20.06.2026 | 09:30
Էլինա Ավանեսյանն օգնել է Հայաստանի հավաքականին հաղթել Բիլի Ջին Քինգի գավաթի խմբում
20.06.2026 | 06:31
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 00:21
Կոտրված ապակիներ, մարմնական վնասվածքներ, խցանումներ․ ինչ վնաս է հասցրել կարկուտը Գյումրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 23:30
Փաշինյանը Լոռու փոխմարզպետ է նշանակել
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հերթական քարոզչական շոուն է կազմակերպել երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար։ Ինչպես միշտ՝ հանդիպմանը գլխավոր դերերում եղել են Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ու նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, ինչպես նաև արտաքին գործերի փոխնախարար Ֆարիզ Ռզաևը։

Ադրբեջանը, որն արդեն մեկ ամիս է՝ ծանր զինտեխնիկա է կուտակում Հայաստանի հետ սահմանին ու ամենօրյա ռեժիմով ռազմական ագրեսիայի սպառնալիքներ հնչեցնում, Հայաստանին է մեղադրել սադրանքների մեջ։

«Վերջին օրերին նկատվում է ռազմական սադրանքների ակտիվացում, որն ուղեկցվում է ռազմական ինժեներական և այլ ռազմական շինարարական աշխատանքների աճով՝ ինչպես Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի երկայնքով, այնպես էլ Ղարաբաղի շրջանում: Հայաստանը բացահայտ նոր խրամատներ, ամրություններ է փորում հերթական ռազմական հարձակման համար»,- հայտարարել են ադրբեջանցի պաշտոնյաները։

Նշվել է, որ «Հայաստանը և խունտան (նկատի ունեն Արցախը), որին նա շարունակում է պահպանել Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում բոլոր հնարավոր գաղափարական, քաղաքական, ռազմական, ֆինանսական և այլ միջոցներով», պետք է դիմակայեն միջազգային հանրության միակ հստակ դիրքորոշմանը, որ հենվելով նախկին՝ ժամանակ ձգելու տակտիկային՝ չեն ստանա ցանկալին։

Թեպետ միջազգային միջնորդների կողմից ևս բազմիցս փաստվել է, որ հենց Բաքուն է խախտել նախկինում ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ, Ադրբեջանը հիմա փորձում է Հայաստանին մեղադրել դրանում։

«Մենք նաև պահանջում ենք անհապաղ սկսել հայ զինվորականների դուրսբերումը, լուծարել Հայաստանին ենթակա խամաճիկ ռեժիմի ռազմական և, այսպես կոչված, կառավարական կառույցները և զինաթափել այդ տարածքներում ապօրինի կերպով տեղակայված հայկական բոլոր զինված ուժերին։ Այդ դեպքում անօրինական ռեժիմի, այսպես կոչված, ներկայացուցիչների նկատմամբ կարող է համաներում կիրառվել»,- հայտարարել են Բաքվի ներկայացուցիչները։

Էմմա Չոբանյան