«Հանրապետություն» կուսակցությունն իր դիրքորոշումը կհայտնի արդյունքների վերջնական հրապարակումից հետո․ հայտարարարություն

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Հանրապետություն» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների վերջնական հրապարակումից և իրավիճակի հստակեցումից հետո հայտարարությամբ կներկայացնի իր տեսակետը․ այս մասին հաղորդագրություն է տարածել «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը։

«Շնորհակալություն ենք հայտնում մեզ ընտրողներին՝ իրենց քաղաքացիական դիրքորոշման համար:

Վստահ եղեք, որ ամենայն պատասխանատվությամբ ու խնամքով ենք վարվելու մեզ տրված յուրաքանչյուր քվեի հետ։

«Հանրապետություն» կուսակցությունը ընտրությունների արդյունքների վերջնական հրապարակումից և իրավիճակի հստակեցումից հետո հայտարարությամբ կներկայացնի իր տեսակետը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով որևէ քաղաքական ուժի չի հաջողվել միայնակ ձևավորել մեծամասնություն ավագանիում, ինչը նշանակում է, որ քաղաքապետին պետք է ընտրի նորընտիր ավագանին։ Եթե քաղաքական ուժերից որևէ մեկին հաջողվեր հավաքել 50 տոկոսից ավելի ձայներ, այդ դեպքում հենց այդ քաղաքական ուժի ցուցակի առաջին համարի թեկնածուն օրենքի ուժով կդառնար Երևանի քաղաքապետ։

Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ անցողիկ շեմը հաղթահարել են 5 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 75 հազար 463 ձայն կամ մասնակիցների 32․57 տոկոս, «Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 43 հազար 765 ձայն կամ մասնակիցների 18․89 տոկոս, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 35 հազար 739 ձայն կամ մասնակիցների 15․43 տոկոս, «Հանրապետություն» կուսակցություն՝ 26 հազար 236 ձայն կամ մասնակիցների 11․32 տոկոս, «Հանրային ձայն» կուսակցություն՝ 22 հազար 431 ձայն կամ մասնակիցների 9․68 տոկոս։