Զախարովան հույս է հայտնել, որ Արցախ հումանիտար մատակարարումները կշարունակվեն և կմեկնարկի Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Մոսկվան ակնկալում է սեպտեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղի բնակիչներին առաքումից հետո մարդասիրական մատակարարումների անխոչընդոտ շարունակականություն։ ՌԴ-ն նաև հույս ունի, որ հումանիտար իրավիճակի աստիճանական բարելավումը պայմաններ կստեղծի Բաքվի ևՍտեփանակերտի երկխոսության համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Սեպտեմբերի 18-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ջանքերով, ռուսական խաղաղապահ զորակազմի և ՌԴ ԱԳՆ-ի մասնակցությամբ, երկու ուղղություններից միաժամանակ պարենամթերքի և դեղորայքի խմբաքանակներ են առաքվել տարածաշրջան։ Ակնկալում ենք անխոչընդոտ և կանոնավոր մարդասիրական մատակարարումների շարունակություն՝ ելնելով տեղի բնակչության շահերից։ Հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի աստիճանական բարելավումը պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսություն սկսելու համար»,- ասվում Զախարովայի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ  Լաչինի միջանցքով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռներ են տեղափոխվել Արցախ։

Էմմա Չոբանյան