Քաղաքապետի ընտրության օրենսդրական կարգավորումներն ու հավանական սցենարները ստեղծված իրավիճակում

Լուրեր

22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
Բոլորը

Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններին ընտրական շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ, որոնց թվում են 4 կուսակցություն և մեկ կուսակցությունների դաշինք:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների արդյունքների ամփոփման նախնական տվյալների համաձայն՝ Տիգրան Ավինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա 24, Հայկ Մարությանին քաղաքապետի թեկնածու առաջադրած «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 14, Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 12, Արտակ Զեյնալյանին առաջադրած «Հանրապետություն» կուսակցությունը՝ 8,  իսկ Արտակ Գալստյանի գլխավորած «Հանրային ձայնը»՝ 7 մանդատ:

Երեկվանից քննարկումներ են այն մասին, թե այս ուժերից ով ում հետ կարող է կոալիցիա կազմել, և ինչ հավանական սցենարով կարող է ընտրվել քաղաքային իշխանության ղեկավարը:

Այս հարաբերությունները կարգավորվում են «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով: Մասնավորապես՝  «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2 հոդվածով սահմանվում է համայքի ղեկավարի ընտրության անցկացումը:

Այս հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե նշված կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը հրաժարվում է կամ ավագանու ընտրությունների արդյունքով որևէ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա համայնքի ղեկավարն ընտրվում է բաց քվեարկության միջոցով:

Տվյալ դեպքում որևէ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք չի ստացել ավագանու անդամների տեղերի 50%-ից ավելին, քանի որ Երևանի ավագանին կազմվում է 65 անդամով, իսկ դրա կեսից ավելին ստացվում է 33 անդամ: Ընտրական շեմը հաղթահարած կուսակցություններից և կուսակցությունների դաշինքից որևէ մեկը չի ստացել 33 մանդատ:

Ստացվում է, որ ավագանին պետք է բաց քվեարկության միջոցով ընտրի քաղաքապետ, սակայն այս պահին հայտնի չէ, թե ընտրական շեմը հաղթահարածներից ով քաղաքապետի թեկնածու կառաջադրի:

Համայնքի ղեկավարի ընտրությունը կարգավորող 142.2 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ավագանու խմբակցությունները կարող են իրենց կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրել որպես համայնքի ղեկավարի թեկնածու, իսկ եթե նա հրաժարվում է, ապա խմբակցությունը կարող է առաջադրել տվյալ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի համապատասխանաբար հաջորդ այն անձին, որը համաձայն է առաջադրվել որպես թեկնածու:

Հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով, որոնցում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները, իսկ 6-րդ մասով սահմանվում է, որ ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

 

Ի՞նչ կլինի, եթե առաջադրվի մեկ թեկնածու 

 

«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ մասը կարգավորում է այն իրավիճակը, երբ առաջադրվել է մեկ թեկնածու: Այս դեպքում այդ թեկնածուն ընտրվում է համայնքի ղեկավար, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:

Երևանի ավագանու ընդհանուր թիվը, ինչպես նշեցինք, 65 է, այսինքն՝ դրա 40 տոկոսը՝ 26, և եթե մեկ թեկնածու առաջադրվելու դեպքում նրա օգտին 27 կողմ քվեարկող լինի, և այս թիվը դեմ քվեարկած ձայների թվից ավելին լինի, ապա նա կընտրվի քաղաքապետ: Ստացվում է, որ եթե, օրինակ, «Քաղաքացիական պայմանագրին», որն ունի 24 մանդատ, միանա, օրինակ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ իր 8 մանդատով, և առաջադրվի մեկ թեկնածու, այսինքն՝ մյուս կուսակցություններն ու «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը թեկնածու չառաջադրեն, ապա այդ մեկ թեկնածուն հեշտությամբ կընտրվի քաղաքապետ:

 

Ի՞նչ կլինի, եթե առաջադրվեն մեկից ավելի թեկնածուներ

 

«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2 հոդվածի 7-րդ մասը կարգավորում է այն իրավիճակը, երբ մեկից ավելի թեկնածու է առաջադրվել: Այս դեպքում համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, այսինքն, տվյալ իրավիճակում՝ 33 ձայն:

Հոդվածի 7-րդ մասով սահմանվում է նաև՝ եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ:

Եթե հավասար ձայների պատճառով հնարավոր չէ պարզել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաև հավասար ձայներ ստացած մյուս թեկնածուները:

Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Նկատենք, որ այս փուլում կարևոր է ոչ թե ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, այլ պարզապես քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությունը ստանալը:

Այս փուլում ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:

Քվեարկության երկրորդ փուլն ու լրացուցիչ քվեարկությունն անցկացվում են անմիջապես հիմնական քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո:

 

Ո՞ր դեպքում կնշանակվեն արտահերթ ընտրություններ 

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ Կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:

Հոդվածի  4-րդ մասով սահմանվում է, որ ավագանին իր լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո շարունակում է իր լիազորությունների իրականացումը՝ մինչև նորընտիր ավագանու առաջին նիստը:

5-րդ մասով սահմանվում է, որ ավագանին իր լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո իրավունք չունի կատարելու պաշտոնների նշանակումներ, ընդունելու կամ փոփոխելու Երևանի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարելու տարեկան ծրագիրը: Օրենքով նախատեսված են նաև այս փուլի համար այլ սահմանափակումներ:

 

Արաքս Մամուլյան