Ղազախստանը գաղտնազերծել է բռնաճնշումների զոհերի ավելի քան 2,4 մլն արխիվային քարտ

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Ղազախստանի իշխանությունները գաղտնազերծել են 1929-1956 թվականների քաղաքական բռնաճնշումների զոհերի ավելի քան 2,4 միլիոն արխիվային քարտեր։ Այս մասին հայտնել են երկրի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ղազախստանում գաղտնազերծվել են ավելի քան 2,4 միլիոն արխիվային քարտեր՝ կապված 1929-1956 թվականների քաղաքական բռնաճնշումների զոհերի հետ, նախագահական արխիվ է փոխանցվել հատուկ վերաբնակիչների 251 հազար գործ, որից հետո դրանք հասանելի կլինեն շահագրգիռ կողմերին։ Մինչև տարեվերջ կփոխանցվի 265 հազար գործ։ Վտարանդիներից, հատուկ վերաբնակներից և քրեական պատասխանատվության ենթարկվածներից 311 հազար մարդ վերականգնվել է»,- մեջբերում է գերատեսչության հայտարարությունը ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

2020 թվականի նոյեմբերի 24-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել քաղաքական բռնաճնշումների զոհերի լիարժեք վերականգնման պետական հանձնաժողով ստեղծելու մասին։

Առաջին նիստում՝ 2020 թվականի դեկտեմբերի 3-ին, հանձնաժողովի նախագահ, Ղազախստանի պետքարտուղար Կրիմբեկ Կուշերբաևը հայտարարել է, որ հանձնաժողովի հիմնական խնդիրն է «վերականգնել պատմական արդարությունը Խորհրդային Միության ժամանակաշրջանում քաղաքական բռնաճնշումների զոհերի բոլոր կատեգորիաների համար»։