Հուսով ենք վերսկսել հումանիտար մատակարարումները ոչ միայն այսօր, այլև առաջիկայում․ ԿԽՄԿ-ն՝ Լաչինով և Աղդամով Արցախ փոխադրումների մասին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքով և Աղդամով Արցախ բեռների փոխադրման մասին։

«Որոշումներ կայացնողների միջև հումանիտար կոնսենսուս գտնելու համար դիվանագիտական համառ ջանքերի արդյունքում այսօր մենք բերում ենք ցորենի ալյուր և առաջին անհրաժեշտության բժշկական պարագաներ։ Գործողությունը ներառում է երկու բեռնատար, որոնք միաժամանակ ապրանքներ են տեղափոխում Լաչինի և Աղդամի ճանապարհներով»,- ասվում է X-ում Կոմիտեի գրառման մեջ։

Նշվում է նաև, որ Արցախում իրավիճակը վատթար է։

«Մարդիկ հերթ են կանգնում հացի համար։ Առողջապահական կառույցներում բացակայում են բժշկական պարագաները։ Նրանք շտապ օգնության կարիք ունեն կանոնավոր մարդասիրական առաքումների միջոցով: Մենք վերջին շաբաթներին բանակցությունների մեջ ենք եղել որոշում կայացողների հետ տարբեր ճանապարհների, այդ թվում՝ Լաչինի ու Աղդամի հետ կապված։ Հուսով ենք, որ որոշում կայացնողների միջև այս կոնսենսուսը թույլ կտա վերսկսել մեր զուտ մարդասիրական շարասյունների շարժը ոչ միայն այսօր, այլ նաև առաջիկա շաբաթներին»,- ասվում է գրառման մեջ։

ԿԽՄԿ-ն նշում է, որ դա հսկայական թեթևացում է, քանի որ շատ մարդիկ, որոնք ապավինում են մարդասիրական օգնությանը, վերջապես աջակցություն կստանան առաջիկա օրերին: Կազմակերպությունն ընդգծում է, որ իրենց «նպատակը խիստ մարդասիրական է՝ հասնելու նրանց, որոնք առավել աջակցության կարիք ունեն՝ չեզոքության, անկողմնակալության և անկախության իրենց սկզբունքներին համապատասխան»։

Էմմա Չոբանյան