ՍԴ-ն մերժել է ընդդիմության կողմից ներկայացված՝ «Քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով» հոդվածի մասով դիմումը

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել մերժել ընդդիմադիր պատգամավորների՝ ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի 1.1-ին, 1.2. և 1.3-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը։ Աշխատանքային որոշումը ստորագրել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները նախորդ ամսվա սկզբին դիմել էին Բարձր դատարան՝ վիճարկելու Քրեական օրենսգրքի՝ «Քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով» վերտառությամբ 81-րդ հոդվածում վիճարկվող իրավական նորմերը։

Ըստ նոր իրավակարգավորումների՝ եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության արարք է, և նա համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը: Նախատեսվում է գործուն զղջալու ինստիտուտը բացառիկ դեպքերում կիրառելի դարձնել նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասով:

Նախագծի քննարկման ժամանակ ընդդիմությունն իր առարկությունը հայտնեց խորհրդարանում՝ պատճառաբանելով, որ այս կարգավորումը հստակ հակասում է քրեական արդարադատության հիմնարար սկզբունքներին, և եթե նախագիծն ընդունվի, իրենք կդիմեն ՍԴ։ Նախագիծն ընդունվեց, ընդդիմությունն էլ կատարեց իր խոստումը։

ՍԴ ներկայացված դիմումում ընդդիմության կողմից վիճարկվող դրույթները խնդրահարույց են գնահատվել հանրային իշխանության բազմաթիվ շահագրգիռ մարմինների կողմից:

«Օրենսդիրը նման իրավական անորոշության պայմաններում իրավասու իրավակիրառ մարմնին հնարավորություն է ընձեռել պարզապես գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատել մարդու այնպիսի հիմնարար արժեքների դեմ ուղղված հանցանքներ կատարած անձանց, ինչպիսիք են կյանքը, արժանապատվությունը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը, անձնական ազատությունը, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելքը և այլն»,- ներկայացված դիմումում պատճառաբանել են ընդդիմադիր պատգամավորները։

Սահմանադրական դատարանը որոշման պարզաբանման մեջ պարբերաբար հղում է կատարում խմբակցությունների դիմումին՝ նշելով՝ դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմերը ստեղծում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ վարույթները նախաքննության փուլում ավարտելու հնարավորություն և դրանով մինչդատական վարույթ իրականացնող անձանց մոտ ձևավորում են այդպիսի գործերն արագ քննելու և «ավելորդ» չծանրաբեռնվելու նախատրամադրվածություն, որով խախտում են տուժողի արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:

Բարձր դատարանը, մոտ մեկ ամիս քննելով դիմումը, հղում կատարելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին՝ որոշում է կայացրել գործի քննությունն ամբողջությամբ մերժել։ ՍԴ-ի դիտարկմամբ՝ առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

«Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Բարձր դատարանի առջև նման հարցեր բարձրացնելն իր բնույթով վկայում է սահմանադրաիրավական բովանդակություն ունեցող վեճի բացակայության, ուստի սահմանադրական վերահսկողության առարկա չլինելու մասին»,- պատճառաբանում է ՍԴ-ն։

Բացի այդ՝ Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ դիմողի դատողությունները որևէ կերպ պատճառաբանված չեն, հիմնված են խիստ վերացական ենթադրությունների, իրավակիրառ պրակտիկայում հնարավոր հակասական մեկնաբանության և կիրառման վրա, ուստի ենթական են մերժման։

Ռոզա Վարդանյան