Ադրբեջանն Իսրայելից Barak MX հակահրթիռային համակարգ է ձեռք բերել․ ԶԼՄ-ներ

Լուրեր

10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
Բոլորը

Իսրայելական Israel Aerospace Industries ընկերությունը հաջողությամբ փորձարկել է Barak MX հակահրթիռային պաշտպանության համակարգը։ Ընկերությունը չի հստակեցրել, թե որ երկրում է եղել փորձարկումը, սակայն ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել Ադրբեջանում, որտեղ վերջերս ՀՕՊ զորավարժություններ են անցկացվել։ Այս մասին հայտնում են իսրայելական աղբյուրները, որոնց վկայակոչում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Օպերատիվ վարժանքը ներառել է ուղիղ կրակի վարժանք, որի ընթացքում բալիստիկ հրթիռ է որսացել։ Barak MX-ը համակարգ է, որն ապահովում է հուսալի պաշտպանություն օդադեսանտային լայն միջոցներից, ներառյալ ինքնաթիռները, ուղղաթիռները, անօդաչու սարքերը և հրթիռները:

Համակարգն ունի ծովային և ցամաքային տարբերակներ, որոնք կարող են աշխատել օր ու գիշեր և եղանակային բոլոր պայմաններում։ Համակարգը կարող է միաժամանակ մի քանի թիրախ որսալ 35-ից 150 կմ հեռավորության վրա։

Ըստ իսրայելական աղբյուրների՝ այս համակարգը կարող է պաշտպանել Ադրբեջանի տարածքը Իրանի հրթիռային սպառնալիքից։

Հավելենք, որ Ադրբեջանում ՀՕՊ զորավարժությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 13-ին, որի ընթացքում օգտագործվել է իսրայելական արտադրության Barak-8 ER հակաօդային պաշտպանության համակարգ։

Ադրբեջանն իր զինանոցում վաղուց ունի նաև իսրայելական «Երկաթ գմբեթ» ՀՕՊ համակարգերից։

Էմմա Չոբանյան