ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը միացել է ԵՄ դիտորդական առաքելությանը՝ տեղում իրավիճակն ավելի լավ հասկանալու համար
Քաղաքականություն
15.09.2023 | 18:43Այսօր Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն (EUMA) ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյիին՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան Լուի Բուրլանժի հետ միասին։
«EUMA-ի ճեպազրույցից հետո պատվիրակությունը միացել է Արարատի մարզում մեր դիտորդներին՝ տեղում իրավիճակն ավելի լավ հասկանալու համար»,- ասված է ԵՄ դիտորդական առաքելության X-ում հրապարակված հաղորդագրությունում: