Կոշտ արձագանք ԱՄՆ-ից․ Վաշինգտոնն Ալիևի առջև պահանջներ է դնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.05.2026 | 19:20
BBC-ի կեղծ լոգո և ստի համակարգված արշավ՝ ՀՀ-ում իբր 840 ֆրանսիացի զինծառայողի տեղակայման մասին
30.05.2026 | 19:13
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
30.05.2026 | 18:59
Հայտնի են ՊՍԺ-ի ու «Արսենալի» մեկնարկային կազմերը ՉԼ-ի եզրափակիչում
30.05.2026 | 18:22
Իրանը հարված է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ավիաբազային․ լրատվամիջոց
30.05.2026 | 18:00
Կարո՞ղ է ծրագիրը տեսնել քո քվեն. ի՞նչ կա «Զանավեսի» հետևում. ԱՉՔԻ ՏԱԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 17:53
ՄԻՊ -ը Դիլիջանում հանդիպել է բռնի տեղահանված կանանց
30.05.2026 | 17:38
ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է Վիլնյուսում․ մասնակցում է նաև ՀՀ պատվիրակությունը
30.05.2026 | 17:10
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
30.05.2026 | 16:48
Հանրապետության տոնի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ են պարգևատրվել
30.05.2026 | 16:23
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.05.2026 | 15:55
Սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում
30.05.2026 | 15:36
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.36%-ով և կազմել 4560.50 դոլար
30.05.2026 | 15:15
«Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար 10 հազար դրամ են խոստացել․ գործերն ուղարկվել են դատախազին
30.05.2026 | 15:09
«Դիվան քշելու» ակցիա՝ Վանաձորում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 14:45
Փորձել են մոտ 1 մլն եվրո կանխիկ ներմուծել ՀՀ. «Զվարթնոց»-ում 2 անձ է ձերբակալվել
Բոլորը

Վաշինգտոնը Բաքվին կոշտ ուղերձներ է հղում․ Միացյալ Նահանգները չի հանդուրժի Արցախում Ադրբեջանի որևէ ռազմական գործողություն և Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի։ Այս մասին Լեռնային Ղարաբաղում տիրող ճգնաժամին նվիրված ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում երեկ անցկացված լսումների ընթացքում հայտարարել է պետքարտուղար Բլինքենի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը։

«Մենք շատ հստակ ուղերձներ ենք հղել։ Համար մեկ՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի հիմա, ոչ ուշ: Համար երկու՝ մենք չենք հանդուրժի որևէ ռազմական գործողություն, մենք չենք հանդուրժի որևէ հարձակում Լեռնային Ղարաբաղի բնակիչների վրա։ Սրանք շատ հստակ են»,- ասել էր նա։

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան այս հայտարարությունը Սենատում հնչեցնում է հայ-ադրբեջանական սահմանին և արցախա-ադրբեջանական շփման գծում Բաքվի կողմից զինտեխնիկայի կուտակումների, Լաչինի միջանցքը տասը ամիս փակ պահելու և Ստեփանակերտի հետ կառուցողական երկխոսության բացակայության ֆոնին։

Ո՞րը կարող է լինել Պետքարտուղարության պաշտոնյայի այս կոշտ ելույթի արդյունքը․ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է՝ Վաշինգտոնից թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմինների պաշտոնյաների կողմից այսպիսի հայտարարություններ մշտապես են եղել, սակայն, ըստ փորձագետի, դրանց չի հետևում ճնշման կամ պատժամիջոցների որևէ գործընթաց։

Քաղաքական մեկնաբան Ռուբեն Մեհրաբյանը էլ կարծում է, որ Վաշինգտոնն ունի լայն գործիքակազմ և այն օգտագործելու հնարավորություններ, ինչի համար էլ Բաքվին ուղերձներ է հղում։

Այդուհանդերձ, ինչո՞ւ ականատես չենք լինում Վաշինգտոնի կոշտ գործողություններին՝ ուղղված Բաքվի ցեղասպան քաղաքականությանը։ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ Երևանը պետք է համարժեք քայլեր անի, որոնք այժմ, ըստ քաղաքական մեկնաբանի, կան, բայց բավարար չեն։

Իսկ ահա Սուրեն Սարգսյանը նշում է՝ Երևանը վաղուց է հրաժարվել Արցախից ու Արցախի խնդիրները լուծելուն ուղղված գործընթացներից։

Հիշեցնենք՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման նպատակով Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Վաշինգտոնում երկու փուլով բանակցություններ անցկացրեցին՝ Բլինքենի միջնորդությամբ, սակայն այդպես էլ հնարավոր չեղավ առանցքային հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան